Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 15, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+27

Պարենային ապրանքների գները Հայաստանում հունվարին աճել են 0,5%–ով

09.02.2015, 20:01
Պարենային ապրանքների գները Հայաստանում 2015 թվականի հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, աճել են 0.5 տոկոսով, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։
Պարենային ապրանքների գները Հայաստանում հունվարին աճել են 0,5%–ով
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. Պարենային ապրանքների գները Հայաստանում 2015 թվականի հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, աճել են 0.5 տոկոսով, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Հաղորդման համաձայն` դա հիմնականում պայմանավորված է այգեգործական ապրանքների գների` 0.7 տոկոս, շինանյութի` 0.8 տոկոս, խոհանոցային պարագաների` 1.3 տոկոս, վառելիքի` 1.5 տոկոս, տեքստիլի` 1.7 տոկոս, դեղամիջոցների` 1.7 տոկոս, լվացող միջոցների` 1.8 տոկոս, կոսմետիկ ապրանքների` 2.1 տոկոս, գորգերի` 2.5 տոկոս, ոսկյա իրերի` 3 տոկոս, կահույքի` 3.2 տոկոս, մշակութային ապրանքների` 4.6 տոկոս և կենցաղային էլեկտրոնիկայի` 5.1 տոկոս աճով։

Միաժամանակ, գրենական պիտույքների գներն աճել են 0.3 տոկոսով։

Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հագուստի գների նվազում 2.9 տոկոսով, կոշիկների` 1.2 տոկոսով։ Անձնական օգտագործման ապրանքների գները մնացել են անփոփոխ։

Հայաստանում պարենային ապրանքների գները 2015 թվականի հունվարին, նախորդ ամսվա համեմատ, աճել են 4.5 տոկոսով։ -0-