Հայաստանում սպառողական ապրանքներն օգոստոսի 1-ից կթանկանան մոտ 3 տոկոսով. փորձագետ
23.07.2014,
14:59
Օգոստոսի 1-ից Հայաստանում սպառողական գները կթանկանան մոտ 3 տոկոսով, ինչը պայմանավորված է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ, ասաց «Իրազեկված և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 1-ից Հայաստանում սպառողական գները կթանկանան մոտ 3 տոկոսով, ինչը պայմանավորված է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ, ասաց «Իրազեկված և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:
ՀԾԿՀ-ն հուլիսի 1-ին կայացած նիստի ժամանակ «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրվող էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար սահմանել է ցերեկային ժամերին (7:00-ից մինչև 23:00-ն) 1 կՎտ/ժ-ի դիմաց 41,85 դրամ՝ գործող 38 դրամի փոխարեն: Միաժամանակ սպառողների համար գիշերային սակագինը (23:00-ից մինչև 7:00-ն) սահմանվել է 1կՎտ/ժ-ի դիմաց 31,85 դրամ՝ գործող 28 դրամի փոխարեն: Որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թ.-ի օգոստոսի 1-ից:
«Սպառողական ապրանքները կթանկանան 3 տոկոսով, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքները թաքնված թանկացման հաշվին կարող են թանկանալ մինչև 5 տոկոս», - չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պիպոյանը:
Նա պարզաբանեց, որ գաղտնի թանկացում ասելով՝ ի նկատի ունի ապրանքի քաշի պակասեցումը, որը շարունակվում է վաճառվել նույն գնով: Հաճախ ապրանքը շարունակվում է իրացվել նույն տարայով և նույն պիտակով, իսկ փոխվում է միայն քաշը, ինչի մասին տեղեկատվությունը նշվում է մանր տառատեսակով, այդ պատճառով սպառողը հաճախ անգամ չի էլ կռահում, որ ապրանքը թանկացել է:
Փորձագետը նշեց, որ զարգացած երկրներում 10 տոկոսով էլեկտրաէներգիայի թանկացումը հանգեցնում է սպառողական ապրանքների 1-1,5 տոկոսի թանկացման:
«Հայաստանում անհամաչափ թանկացումը տեղի է ունենում այն պատճառով, որ չկա նախադեպ, երբ տնտեսական սուբյեկտը պատժվի գների անհամաչափ թանկացման համար», - համոզված է Պիպոյանը:
Նրա խոսքերով՝ էլեկտրաէներգիայի թանկացումը կարող է մեկ այլ բացասական ազդեցություն ունենալ, խանութների, հատկապես փոքր առևտրային կետերի ներկայացուցիչները կսկսեն տնտեսել էլեկտրաէներգիան, ինչի հետևանքով կարող է խախտվել ջերմային ռեժիմը, որն անհրաժեշտ է սննդամթերքի պահպանման համար:
Այս կապակցությամբ նա պարզաբանեց, որ ջերմային ռեժիմի խախտումը սպառողների առողջության համար առավել վտանգավոր կարող է լինել այնպիսի մթերքների հարցում, ինչպիսիք են միսն և մսամթերքը, կաթն ու կաթնամթերքը, ինչպես նաև կրեմով պատրաստված թխվածքները: ($1 – 406,84 դրամ) -0-