Рейтинг@Mail.ru
USD
381.21
EUR
443.92
RUB
4.8108
GEL
141.5
2026 թ. հունվարի 10, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայաստանի սպառողական զամբյուղում ներառված ապրանքների և ծառայությունների ցանկը կընդլայնվի 2015 թ.–ի հունվարից. ԱՎԾ

03.06.2014, 18:09
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը մտադիր է 2015 թ.–ի հունվարից ավելացնել ուսումնասիրվող ապրանքների և ծառայությունների ցանկը, որոնք ներառված են սպառողական զամբյուղում, տեղեկացրել է ՀՀ ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։
Հայաստանի սպառողական զամբյուղում ներառված ապրանքների և ծառայությունների ցանկը կընդլայնվի 2015 թ.–ի հունվարից. ԱՎԾ
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը մտադիր է 2015 թ.–ի հունվարից ավելացնել ուսումնասիրվող ապրանքների և ծառայությունների ցանկը, որոնք ներառված են սպառողական զամբյուղում, տեղեկացրել է ՀՀ ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։

«Այս պահին մենք անցկացնում ենք 901 ներկայացուցիչ – ապրանքի (ծառայություն) գների մոնիտորինգ։ Արդեն դեկտեմբերին մտադիր ենք ուսումնասիրել ավելի լայն ցանկ` մոտ 1200 ներկայացուցիչ–ապրանք  (ծառայություն)։ Իսկ հունվարին կներկայացնենք նոր սպառողական զամբյուղի տվյալները», – երեքշաբթի ասել է Մարտիրոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ։  

Նրա խոսքերով` տարեվերջին տնային տնտեսությունների ուսումնասիրության տվյալները ստանալուց հետո սպառողական զամբյուղի որոշ ապրանքներ և ծառայություններ, որոնք առավել հայտնի են, կհանվեն ցուցակից կամ կփոխարինվեն։

«Մենք դեռևս չենք կարող նշել ապրանքների և ծառայությունների ցանկը, որոնք կարող են փոխարինվել կամ հանվել զամբյուղից», – ավելացրել է Մարտիրոսյանը։

Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը ընթացիկ միջին գներով 2014 թ.–ի առաջին եռամսյակում, 2013 թ.–ի չորրորդ եռամսյակի համեմատ, ավելացել է 3,9 տոկոսով` մարտին վերջին կազմելով 58 404,3 դրամ ամսական կտրվածքով։  

Հայաստանի սպառողական զամբյուղում ներառված սննդամթերքի նվազագույն ցուցակում ներառված է հաց (սպառման տարեկան նորմը 91,3 կգ է, մեկ մարդու կողմից տարեկան նորմի արժեքը 44 828,3 դրամ է), մսամթերք (36,5 կգ, 88 633 դրամ), կարտոֆիլ (91,3կգ, 23 071,5 դրամ), միրգ (73 կգ, 44 688,7 դրամ), բանջարեղեն (109,5կգ, 26 433,3 դրամ), շաքարավազ (18,3կգ, 6 677,7 դրամ), կաթնամթերք (82 944,6 դրամ), ձու (182,5 հատ, 13 578 դրամ), բուսական յուղ (7.3 կգ, 5 796,2 դրամ), ձուկ (11կգ, 26 515,5 դրամ), մարգարին (3,7կգ, 4 441,5 դրամ)։ ($1 – 413,21 դրամ)–0-