Առաջիկա 10-15 օրերի ընթացքում Մեղրիում կսկսվի ՀԷԿ–ի կառուցումը. նախարար
25.10.2012,
14:04
Առաջիկա 10-15 օրերին Իրանի սահմանով անցնող Արաքս գետի վրա՝ Մեղրիում, կսկսվի ՀԷԿ–ի կառուցումը, հինգշաբթի հայտարարեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար, հայ–իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Առաջիկա 10-15 օրերին Իրանի սահմանով անցնող Արաքս գետի վրա՝ Մեղրիում, կսկսվի ՀԷԿ–ի կառուցումը, հինգշաբթի հայտարարեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար, հայ–իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանը։
«Իրանական կողմի առաջարկով առաջիկա 10-15 օրերին մենք կսկսենք Մեղրիի ՀԷԿ–ի կառուցումը»,– ասաց Մովսիսյանը հանձնաժողովի 11–րդ նիստի ավարտին Փոխըմբռնման հուշագիր ստորագրելուց հետո։
Հայ–իրանական միջկառավարական հանձնաժողովի իրանացի համանախագահ, Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն նշեց, որ ՀԷԿ–ի շինարարության խոչընդոտները, հիմնականում, արդեն վերացվել են։
«Իրանի կառավարությունն արդեն որոշում է ընդունել ֆինանսավորման շեմը բարձրացնելու մասին, և մնացել են ոչ մեծ խնդիրներ։ Մենք հույս ունենք, որ ամենամոտ ժամանակներում կդառնանք շինարարության մեկնարկի վկաներ»,– ասաց Նամջուն։
Հայաստանի և Իրանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Մահմուդ Ահմադինեժադը 2011 թվականի դեկտեմբերի 23–ին երկու երկրների նախարարներին հանձնարարել են սկսել Իրան–Հայաստան նավթատարի և երկաթուղու, ինչպես նաև Արաքս գետի վրա ՀԷԿ–երի կառուցման ռազմավարական ծրագրերի գործնական իրականացմանը։
Հայաստանն ու Իրանը ծրագրում են նաև Արաքս սահմանային գետի վրա կառուցել երկու հիդրոէլեկտրակայաններ` հայկական կողմում` Մեղրի ՀԷԿ-ը, իրանական կողմում` Ղարաչիլար ՀԷԿ-ը: Մասնավորապես, Մեղրի ՀԷԿ-ն ունենալու է 130 ՄՎտ հզորություն և տարեկան արտադրելու է 793 մլն կՎտԺ: ՀԷԿ-ի կառուցման ծախսը կկազմի մոտ 323 մլն ԱՄՆ դոլար:
Շինարարության ավարտից հետո օբյեկտը 15 տարիների ընթացքում կշահագործվի իրանական Farat-Sepasat ընկերության կողմից։ Արտադրված էլեկտրաէներգիան կմատակարարվի Իրանին, ինչի հաշվին կծածկվեն իրանական կողմի ներդրումները։ 15 տարվա շահագործումից հետո ՋԷԿ–ը սեփականության իրավունքով կանցնի Հայաստանին։
Արաքս գետի վրա երկու ՋԷԿ–երի կառուցման մասին համաձայնագիրը Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է 2007 թվականի մարտի 19–ին։
Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովը ձևավորվել է 1992 թվականին` երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը զուգահեռ: -0-