Առաջիկայում «Ռոսագրոլիզինգի» ներկայացուցչություն կբացվի Հայաստանում
26.07.2012,
17:59
Առաջիկայում «Ռոսագրոլիզինգի» ներկայացուցչություն կբացվի Հայաստանում, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը:
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Առաջիկայում «Ռոսագրոլիզինգի» ներկայացուցչություն կբացվի Հայաստանում, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը:
Նրա խոսքով՝ ներկայացուցչության բացումը թույլ կտա գյուղացիներին գյուղտեխնիկա տրամադրել լիզինգով՝ երկարաժամկետ և ցածր տոկոսադրույքներով: Նախարարը նշեց, որ դա ձեռնտու կլինի գյուղատնտեսական կոոպերատիվներին, որոնք կարող են գյուղատնտեսական մեքենաների պարկը նորացնել:
Կարապետյանը տեղեկացրեց նաև, որ ՀՀ գյուղնախարարությունը տարեսկզբից բանակցություններ է անցկացնում Ռուսաստանի և Բելառուսի համապատասխան կառույցների հետ՝ հայ ֆերմերների համար գյուղտեխնիկայի մատակարարումը կազմակերպելու նպատակով:
«Ռոսագրոլիզինգի» ԲԲԸ-ն ստեղծվել է 2001 թվականի փետրվարին: Ընկերության կանոնադիր կապիտալը կազմում է 78 մլրդ 822 մլն 505 հազար ռուբլի: Ընկերության բաժնետոմսերի 99,99%-ը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը:--0-