Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Առաջին կիսամյակում 22,37%-ով ավելացել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները, իրացումը՝ 14,74%

19.07.2012, 18:24
2012թ.-ի  հունվար-հունիս ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 22,37%-ով ավելացել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1 018.762 մլն խ.մ, տեղեկացվում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կայքում:
ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2012թ.-ի  հունվար-հունիս ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 22,37%-ով ավելացել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1 018.762 մլն խ.մ, տեղեկացվում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կայքում:
 
Հաղորդագրության համաձայն` նշված ժամանակահատվածում իրացվել է 844.380 մլն խ.մ, ինչը 14,74%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից:

«Նախորդ տարվա համեմատ 13,39%-ով ավելացել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 334.195 մլն խ.մ: 19,5%-ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով շուրջ 187 մլն խ.մ: Ավելացել են գազի սպառման ծավալները 43%-ով էներգետիկայի եւ 12,85%-ով՝ արդյունաբերության ոլորտների կողմից՝ կազմելով համապատասխանաբար 100.279 եւ 119.222 մլն խ.մ»,- հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը:

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում փոքր ինչ նվազել է սպառումը այլ սպառողների կողմից՝ կազմելով 103.700 մլն խ.մ` նախորդ տարվա 108.950 մլն խորանարդի դիմաց:
Ընկերությունը ստեղծվել է 1997 թ.-ին, «Գազպրոմ» ԲԲԸ-ի մասնաբաժինն ընկերության կանոնադրական կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության բաժինը՝ 20 տոկոս:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի։ Գազը մուտք է գործում Հայաստան Վրաստանի տարածքով: --0--