Рейтинг@Mail.ru
USD
381.75
EUR
446.19
RUB
4.7365
GEL
141.67
2026 թ. հունվարի 8, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-11

Արցախի Հանրապետության նախագահը ՀՀ գյուղնախարարի հետ քննարկել է գյուղհատվածում ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառման հարցեր

09.07.2012, 11:53
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը անցյալ ուրբաթ ընդունել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը անցյալ ուրբաթ ընդունել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հանդիպմանը քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանը, այս բնագավառում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: 

Հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության ոլորտում ինտենսիվ տեխնոլոգիաների կիրառմանը:

Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել համագործակցության ներկա մակարդակի կապակցությամբ` հավելելով, որ այսուհետ ևս անհրաժեշտ է պահպանել առկա դրական դինամիկան:

Հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը: 

Արցախ այցի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանի, գյուղնախարար Անդրանիկ Խարատրյանի հետ, այցելել է տոհմային կայան, սելեկցիոն ձեռքբերումների և սերմերի փորձարկման պետական կենտրոնի դաշտեր, ինչպես նաև անասնաբուժական լաբորատորիայի շենք:--0--