Рейтинг@Mail.ru
USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 19, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

ԼՂՀ վարչապետը հանձնարարել է ապրիլի 7-ից մայիսի 9-ը շաբաթօրյակների շարք սկսել ողջ հանրապետությունում

02.04.2014, 12:22
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը երեքշաբթի խորհրդակցության ժամանակ հանձնարարել է ապրիլի 7-ից մայիսի 9-ը շաբաթօրյակների շարք սկսել ողջ հանրապետությունում։
ԼՂՀ վարչապետը հանձնարարել է ապրիլի 7-ից մայիսի 9-ը շաբաթօրյակների շարք սկսել ողջ հանրապետությունում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը երեքշաբթի խորհրդակցության ժամանակ հանձնարարել է ապրիլի 7-ից մայիսի 9-ը շաբաթօրյակների շարք սկսել ողջ հանրապետությունում։ 

Արցախի Հանրապետության կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` ԼՂՀ վարչապետը նշել է, որ շաբաթօրյակն ուղղված է  մաքրելու և բարեկարգելու թե՛ հանրապետական ու միջհամայնքային նշանակության ճանապարհները, թե՛ քաղաքների փողոցները և թե՛ զբոսաշրջային այցելությունների վայրերը:

Նա հորդորել է շրջանների վարչակազմերի ղեկավարներին և խորհրդակցության մյուս ներկաներին անձամբ մասնակցել շաբաթօրյակներին և օրինակ ծառայել քաղաքացիներին:

Արա Հարությունյանը տեղեկացրել է, որ կառավարությունն առավելագույն աջակցություն է ցուցաբերելու նյութատեխնիկական միջոցների տրամադրմամբ, իսկ պատասխանատու մարմինները պետք է այդ աշխատանքներում հնարավորինս ընդգրկեն երիտասարդությանը, դպրոցականներին և աշխատանքային կոլեկտիվներին: 

Վարչապետը նաև հանձնարարել է շաբաթօրյակները դարձնել պարբերական՝ չսահմանափակվելով միայն նշյալ մեկամսյակով: 

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մաքրման միջոցառումներին զուգահեռ անցկացնել նաև բացատրական աշխատանքներ՝ կանխարգելելու համար միջավայրի հետագա աղտոտումը:--0--