Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Արցախում ավարտվել է հատիկավորների բերքահավաքը

19.10.2012, 17:28
Արցախում ավարտվել է Հատիկավորների բերքահավաքը, հայտնում է Արցախի Հանրային հեռուստատեսությունը։
Արցախում ավարտվել է հատիկավորների բերքահավաքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Արցախում ավարտվել է Հատիկավորների բերքահավաքը, հայտնում է Արցախի Հանրային հեռուստատեսությունը։

Ինչպես նախօրեին կայացած խորհրդակցության ընթացքում հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, բերքը հավաքել են գրեթե առանց կորուստների։

«Ցանվել է ավելի քան 63 հազար հեկտար աշնանացան և գարնանացան մշակաբույսեր, համախառն բերքի ցուցանիշը գերազանցում է 102 հազար ցենտները։ Չի հնձվել 2 հազար 550 հեկտար ցանքատարածք, որոնց մի մասը տուժել է հրդեհից»,– հայտնել է Խաչատրյանը։

ԼՂՀ գյուղատնտեսության ղեկավարը նշել է, որ բերքահավաքի ընթացքում որոշ խնդիրներ են առաջացել, որոնք հիմնականում կապված են եղանակային պայմանների և կազմակերպչական հարցերի հետ։

«Նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ բերքահավաքին կներգրավվի 340 կոմբայն, սակայն իրականում բերքահավաքի գործընթացում դրանք 240–ն էին, որոնք անսարք վիճակում էին»,– ասել է Խաչատրյանը՝ ավելացնելով, որ նման իրավիճակ հաջորդ տարի չի լինի։

Նա հայտնել է, որ ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը պատրաստվում է նոր կոմբայններ ներկրել հանրապետություն։

«Սակայն 50 նոր կոմբայնները, բնականաբար, բավարար չեն ամբողջ բերքը հավաքելու համար՝ հատկապես հաշվի առնելով այն, որ հաջորդ տարում ծրագրվում է ավելացնել ցանքատարածությունների մակերեսը։ Հին կոմբայնների համար պահեստամասերի ներկրման գործընթացը կշարունակվի»,– նշեց Խաչատրյանը։

Նախարարի խոսքով, այդ և մի շարք այլ հարցերի լուծման նպատակով 2013 թվականի բերքահավաքի նախապատրաստական աշխատանքները կսկսվեն արդեն հիմա։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև, թե ինչ պարտավորություններ կունենան հողագործները ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի առջև։ -0-