Արցախում սահմանափակվել է հանրային սննդի ծառայությունների մատուցումը
29.12.2022,
12:06
Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում սննդամթերքի սղությունը և էլեկտրաէներգիայի խնայողությունները
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Արցախի կառավարությունը որոշել է սահմանափակել հանրային սննդի ծառայությունների մատուցումը:
Որոշումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 29-ին ժամը 13:00-ին:
Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ նախօրեին տեղի ունեցած օպերատիվ շտաբի նիստում քննարկվել և հավանություն է տրվել հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումների սահմանման վերաբերյալ Արցախի Հանրապետության կառավարության որոշման նախագծին: Նշվել է, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում սննդամթերքի սղությունը և էլեկտրաէներգիայի խնայողությունները:-0-