Рейтинг@Mail.ru
USD
379.07
EUR
444.84
RUB
4.9884
GEL
140.8
2026 թ. հունվարի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Արսեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի արդարադատության փոխնախարար

08.05.2014, 20:00
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Արամ Օրբելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ` Արսեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Արսեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի արդարադատության փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Արամ Օրբելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ` Արսեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Մկրտչյանը ծնվել է 1973 թվականին Երևանում։ 1996 թվականին ավարտել է «Գլաձոր» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Սկսած 2000 թվականից զբաղեցրել է տարբեր պաշտոններ, այս թվում ղեկավարի պաշտոն վերաքննիչ, վճռաբեկ և տնտեսական դատարաններում։ 2007-2008 թվականին գլխավորել է Հայաստանի դատական դեպարտամենտը։ 2008-2014 թվականներին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր է եղել։-0-