Հայաստանում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը 1–ին եռամսյակում կրճատվել է 2.8%-ով` մինչև 274.3 մլրդ. դրամ
08.05.2014,
17:19
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը 2014 թ.–ի հունվար–մարտին կազմել է 274,3 մլրդ դրամ` 2013թ.–ի հունվար-մարտի համեմատ կրճատվելով 2.8 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը 2014 թ.–ի հունվար–մարտին կազմել է 274,3 մլրդ դրամ` 2013թ.–ի հունվար-մարտի համեմատ կրճատվելով 2.8 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունից։
ԱՎԾ–ի տվյալների համաձայն` արդյունաբերական արտադրանքի համախառն ծավալի մոտ 59.3%-ը կազմում է վերամշակող արդյունաբերությունը, որի արտադրությունը, 2013թ.–ի հունվար-մարտի համեմատ, կրճատվել է 4.1 տոկոսով` կազմելով մոտ 162.9 մլրդ դրամ։
Միաժամանակ լեռնահանքային արդյունաբերությունը և բաց հանքերի շահագործումը կրճատվել է 1.1%-ով` կազմելով ավելի քան 44.5 մլրդ դրամ։
Էլեկտրաէներգիայով, գազով, գոլորշով և լավորակ օդով մատակարարումը 2014թ.–ի հունվար-մարտին կազմել է 62.6 մլրդ դրամ` նվազելով 0.5%-ով։ Ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման գծով ծավալները կազմել են ավելի քան 4.2 մլրդ դրամ` ավելանալով 6.1 տոկոսով։ ($1 –ը` 413,29 դրամ)–0–