ՀՀ էկոնոմիկայի նախարար. Խելամիտ չէր լինի հրաժարվել լեռնահանքային արդյունաբերությունից
25.03.2014,
16:07
Ոչ խելամիտ քայլ կլիներ հրաժարվել Հայաստանում լեռնահանքային արդյունաբերությունից` չնայած գոյություն ունեցող ռիսկերին և խնդիրներին, կարծում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Ոչ խելամիտ քայլ կլիներ հրաժարվել Հայաստանում լեռնահանքային արդյունաբերությունից` չնայած գոյություն ունեցող ռիսկերին և խնդիրներին, կարծում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։
«Մենք պետք է խստորեն պահպանենք այս ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենքներն ու նորմատիվները, սակայն պետք է նաև հաշվի առնենք, որ միակ երկիրը չենք, որը պայքարում է օտարերկրյա ներդրումների համար և զարգացնում է ոլորտը` թեկուզ ռիսկային և խնդրահարույց, սակայն նրանից հրաժարվելը, իմ կարծիքով, այնքան էլ խելամիտ չէր լինի», – ասել է Ավանեսյանը «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով համաժողովի ընթացքում։
Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից կազմակերպված համաժողովի ժամանակ բնապահպանների բողոքի ակցիա է տեղի ունեցել։
Նախարարը նշել է, որ այն ուղղություններից մեկը, որտեղ Հայաստանում արվում են ներդրումները, լեռնահանքային ոլորտն է։ Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանի համար գրավիչ են բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներդրումները։
Նա ընդգծել է, որ լեռնահանքային ոլորտում գործող ընկերությունների թափանցիկությունը դրանց հաջող աշխատանքի երաշխիքն է։ Այս ամենը ոչ միայն էապես կբարձրացնի նրանց գործունեության և կորպորատիվ կառավարման համակարգի թափանցիկությունը, այլև հսկայական պատասխանատվություն կստեղծի այդ ընկերությունների կառավարիչների համար» – ասել է Ավանեսյանը։–0–