Հայաստանը մինչև 70 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայաններ կգործարկի մինչև 2025 թվականը. փոխնախարար
29.04.2015,
18:03
Հայաստանը ծրագրում է մինչև 70 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայաններ գործարկել մինչև 2025 թվականը, չորեքշաբթի խորհրդարանում ասաց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանը ծրագրում է մինչև 70 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայաններ գործարկել մինչև 2025 թվականը, չորեքշաբթի խորհրդարանում ասաց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։
Ըստ նրա` մինչ օրս Հայաստանում արևային էներգիայի օգտագործման ոլորտում լուրջ խոշոր ծրագրեր չեն իրագործվել, որոնք թույլ կտային կայանները միացնել էներգահամակարգին։
Ինչպես նշեց փոխնախարարը, դա պայմանավորված է նրանով, որ նույնիսկ ամենահասարակ արևային կայանները դեռևս բավականին թանկ արժեն։
«Ասիական զարգացման բանկի օժանդակությամբ այս պահին երկրում անցկացվում է առավել օպտիմալ սարքավորումների և վայրի հետազոտություն, որը թույլ կտա մինչև 2025 թվականը մինչև 70 մեգավատ հզորությամբ արևային կայաններ գործարկել»,– ասաց Գալստյանը։
Նա միաժամանակ նշեց, որ տվյալ տեսակի էլեկտրաէներգիայի նվազագույն սակագինը դեռ կազմում է 15 ցենտ` մեկ կՎտ ժամի համար, ինչը բավականին բարձր ցուցանիշ է տվյալ տեսակի այլընտրանքային էներգիայի զանգվածային օգտագործման կազմակերպման համար։
«Կառավարությունը միջոցներ ներգրավելու աշխատանքներ է տանում, և արդեն նախատեսված են մեղմ ռեսուրսներ, որոնք կուղղվեն այդ ոլորտ և թույլ կտան սակագինը նվազեցնել մինչև 10 ցենտ` մեկ կՎտ ժամի համար, ինչը թույլ կտա մինչև 2025 թվականն ապահովել նախատեսված հզորություններ»,– ասաց Գալստյանը։
Էներգետիկայի նախարարության տվյալներով` մինչև 30 ՄՎտ հզորությամբ ֆոտովոլտաժային կայանի կառուցումը ծրագրվում է Հայաստանում սկսել մինչև 2016 թվականը։
2015 թվականի հունվարին մեկնարկել է «Վերականգնվող էներգետիկայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունները Վայք և Սպիտակ քաղաքներում» 1.7 մլն եվրո արժողության ծրագիրը, որն ուղղված է էներգաարդյունավետության բարձրացմանը և արևային էներգիայի օգտագործմանը։
Բացի այդ, արևային էներգետիկայի զարգացման 26 մլն դոլարի ներդրումային ծրագիրը կմեկնարկի Հայաստանում 2015-ին։
Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի առավել տարածված ուղղությունը փոքր հիդրոէներգետիկան է։ Բացի այդ, երկրում գործում է հողմաէլեկտրակայան (դրա բաժնեմասը երկրի էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալում կազմում է 0,03%), ինչպես նաև մշակվում են երկրաջերմային էներգիայի օգտագործման հնարավորություններ։ --0--