Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունը հունվար–հոկտեմբերին աճել է 1.8%–ով` կազմելով 1 755,8 մլրդ դրամ
03.12.2013,
13:03
Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունը հունվար–հոկտեմբերին կազմել է 1 755,8 մլրդ դրամ, ինչը 1.8 տոկոսով շատ է 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հայտնում են հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից։

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունը հունվար–հոկտեմբերին կազմել է 1 755,8 մլրդ դրամ, ինչը 1.8 տոկոսով շատ է 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հայտնում են հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն, մանրածախ առևտրաշրջանառությանը բաժին է ընկել նշված ծավալի 61,3 տոկոսը կամ 1 077 մլրդ դրամը։ Միաժամանակ, այս տարվա ութ ամիսներին մանրածախ առևտրի ծավալը 2013 թվականի հունվար–հոկտեմբերի համեմատ աճել է 1.6 տոկոսով։
Միաժամանակ, մեծածախ առևտրաշրջանառությանը բաժին է ընկել հանրապետության ընդհանուր ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալի 35 տոկոսը կամ մոտ 614 մլրդ դրամը։
Վիճակագրական տվյալների համաձայն, մանրածախ առևտրաշրջանառության զգալի մասը` 69,6 տոկոսը կամ 749,8 մլրդ դրամը, բաժին է ընկել խանութների առևտրին։ Շուկաների միջոցով սպառողական ապրանքների առևտրի ծավալը կազմել է 66,7 մլրդ դրամ կամ 6,2 տոկոս։ ($1–ը` 403,91 դրամ)։ —0-