Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 29, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանում հունվար–մայիսին արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2,3 տոկոսով` հասնելով մոտ 2 278,9 մլն դոլարի

20.06.2014, 15:19
Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2014 թ.–ի հունվար–մայիսին, 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,3 տոկոսով` կազմելով 2 278,9 մլն դոլար։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։
Հայաստանում հունվար–մայիսին արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2,3 տոկոսով` հասնելով մոտ 2 278,9 մլն դոլարի
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./ԱՌԿԱ/. Հայաստանում արտաքին առևտրաշրջանառության ծավալը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2014 թ.–ի հունվար–մայիսին, 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2,3 տոկոսով` կազմելով 2 278,9 մլն դոլար։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

ԱՎԾ–ի տվյալներով` արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 580 մլն դոլար` 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 3,2 տոկոսով։

Միաժամանակ ներկրման ծավալը հավետու ժամանակահատվածում ավելացել է մոտ 2 տոկոսով` կազմելով 1698,9 մլն դոլար։ Այս ամենի արդյունքում արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն այս տարվա հունվար–մայիսին կազմել է 1 118,9 մլն դոլար ($1 – 409,9 դրամ)։ -0—