ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել ոսկու շուկայի առևտրականների համար շրջանառության հարկը լիցենզիոն վճարներով փոխարինելուն
17.06.2015,
13:04
Հայաստանի Ազգային ժողովը չորեքշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ հավանություն է տվել մի օրինագծի, ըստ որի` ոսկու շուկայի առևտրականների համար շրջանառության հարկը նախատեսվում է փոխարինել լիցենզիոն վճարներով։
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը չորեքշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ հավանություն է տվել մի օրինագծի, ըստ որի` ոսկու շուկայի առևտրականների համար շրջանառության հարկը նախատեսվում է փոխարինել լիցենզիոն վճարներով։
«Ոսկու շուկայի առևտրականները կազատվեն շրջանառության հարկից, որի փոխարեն նախատեսվում է ներդնել լիցենզիոն վճարներ։ Այս որոշումը համաձայնեցված է այդ շուկայում գործող սուբյեկտների հիմնական մասի հետ», – քննարկումների ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
Նա նշեց, որ վարչապետն այցելել է ոսկու շուկաներից մեկը, նրա հանձնարարությամբ անցկացվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում ներկայացվել են համապատասխան առաջարկներ։
«Լիցենզիոն վճարները կախված կլինեն առևտրի կետի չափից և շրջանառության ծավալից, որը չպետք է գերազանցի 115 մլն դրամը», – ասաց Ճշմարիտյանը։
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, եթե շրջանառության ծավալներն ավելանան, ապա տնտեսվարող սուբյեկտը կանցնի ընդհանուր հարկային դաշտ։
Երևանի տարածքում արտոնագրային վճարները նախատեսվում են 35 հազար դրամի չափով 0,7 մետր երկարությամբ վաճառասեղանի համար (ստանդարտ չափ), եթե այդ չափը գերազանցում է, ապա յուրաքանչյուր 0,1 մետրի դիմաց հավելյալ կգանձվի 5 հազար դրամ։
Մարզկենտրոններում այդ գումարը կկազմի 25 հազար դրամ 0,7 մետրանոց վաճառասեղանի համար, իսկ մյուս շրջաններում` 15 հազար դրամ։ Սահմանամերձ գոտիներում արտոնագրային վճարն ամբողջովին կհանվի ($1 – 475,03 դրամ)։ -0-