Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Արգենտինան 2012 թվականի արդյունքում հայ–արգենտինյան ապրանքաշրջանառության ավելացում է ակնկալում

19.10.2012, 17:43
Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան ուրբաթ հայ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Արգենտինան 2012 թվականի արդյունքներով հայ–արգենտինյան ապրանքաշրջանառության ավելացում է ակնկալում։
Արգենտինան 2012 թվականի արդյունքում հայ–արգենտինյան ապրանքաշրջանառության ավելացում է ակնկալում
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան ուրբաթ հայ լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Արգենտինան 2012 թվականի արդյունքներով հայ–արգենտինյան ապրանքաշրջանառության ավելացում է ակնկալում։

«Հայաստանի և Արգենտինայի միջև ապրանքաշրջանառությունը 2011 թվականի արդյունքներով կազմել է ավելի քան 6 մլն դոլար, արտահանումը կազմել է շուրջ 2.1 հազար դոլար, իսկ ներկրումը` 6 մլն դոլար։ Բայց այս տարի այդ ցուցանիշը զգալիորեն կմեծանա»,– ասաց Ռիվերան, ով ուրբաթ Երևանում մասնակցեց Հայ–արգենտինյան առևտրատնտեսական համաժողովին։

Հայ–արգենտինյան առևտրատնտեսական համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը և Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը։

«Մեր դեսպանությունն ակտիվ կաշխատի հայ–արգենտինական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ և առաջիկայում արգենտինացի ձեռնարկատերերի համար գործարար–ֆորում կանցկացնի»,– հայտնեց Ռիվերան։

Նա նշեց, որ Հյաաստանից Արգենտինա է արտահանվում կաուչուկ, հագուստ, մարզակահույք, կոնյակ, ներկրվում է չմշակված ալյումինիում, թարմ կամ սառեցված մսամթերք, ցիտրուսային, չամիչ, չորամրգեր, ծխախոտի հումք։
 
Համագործակցության հնարավոր ոլորտների թվում դեսպանը նշեց սասրքավորումների մատակարարումը, գյուղատնտեսությունը, ծառայությունները։

Հայաստանի ԱՎԾ տվյալներով, Արգենտինայից Հայաստանի իրական տնտեսական հատված արտերկրյա ներդրումների ներհոսքը 2012 թվականի հունվար–հունիսին, 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 26.4 տոկոսով` մինչև ավելի քան 7.3 մլն դոլար (առանց պետական կառավարման մարմինների և բանկային հատվածի կողմից ստացված վարկերի)։ --0—