Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 15, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

«Արմենիան Քարդ» ընկերությունը 2012թ.-ի հոկտեմբերին ավելի քան 37,7 հազար քարտ է թողարկել

21.11.2012, 17:18
ArCa հայկական վճարային համակարգը 2012 թվականի հոկտեմբերին թողարկել է 37709 պլաստիկ քարտ, ինչը 3,2 տոկոսով շատ է 2011 թվականի հոկտեմբերին թողարկված քարտերի քանակից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերությունից:
«Արմենիան Քարդ» ընկերությունը 2012թ.-ի հոկտեմբերին ավելի քան 37,7 հազար քարտ է թողարկել
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ArCa հայկական վճարային համակարգը 2012 թվականի հոկտեմբերին թողարկել է 37709 պլաստիկ քարտ, ինչը 3,2 տոկոսով շատ է 2011 թվականի հոկտեմբերին թողարկված քարտերի քանակից, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ընկերությունից:

Ներկայացված տվյալների համաձայն, ընթացիկ տարվա հոկտեմբերին համակարգի կողմից թողարկվել է 13831 ArCa քարտ (նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ անկումը կազմել է 23,2%), 12045 Visa քարտ (աճը՝ 58,8%) և MasterCard համակարգի 11833 քարտ (աճը` 8%):

Միաժամանակ, գործարքներ իրականացնելու համար ակտիվ քարտերի ընդհանուր թիվը հոկտեմբերին գերազանցել է 963 հազարը՝ 2011 թվականի հոկտեմբերի համեմատ ապահովելով 33,2% տոկոսանոց աճ:

Այն քարտերի թիվը, որոնցով հնարավոր է գործարքներ իրականացվել, հաշվետու ժամանակահատվածում կազմել է 658916 նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 479259-ի դիմաց, դրանցից 342755-ը ArCa քարտեր են (աճը՝ 28,3%), 171629-ը՝ Visa քարտերը (աճը՝ 40,5%), 144532-ը՝ MasterCard քարտերը (աճը՝ 60,6%):

Ընկերությունից նշում են նաև, որ գործարքներ իրականացրած քարտերի տեսակարար կշիռը հոկտեմբերի դրությամբ բոլոր տեսակի ակտիվ քարտերի թվի 68 տոկոսն է կազմել:

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի և տասը առևտրային բանկերի կողմից 2000թ-ի մարտին Հայաստանի բանկային ոլորտում նոր վճարահաշվարկային համակարգի ներդրման և զարգացման նպատակով:

Ընկերությունը մատուցում է ծառայությունների փաթեթ, որը հնարավորություն է տալիս բանկերին թողարկել և սպասարկել ArCa, MasterCard, VISA և American Express քարտեր՝ օգտվելով պրոցեսինգային կենտրոնի ժամանակակից տեխնիկական, տեխնոլոգիական և ծրագրային հնարավորություններից, ինչպես նաև ընկերության մասնագիտական օժանդակությունից:  –0–