Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+5

ԱՐՄԵՆԱԼ գործարանն առաջին անգամ թողարկել է 26 հազար տոննայից ավելի արտադրանք

11.02.2013, 15:13
Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (մտնում է ալյումինի աշխարհում խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ ընկերության  կազմի մեջ) թողարկել է 26 264 տոննա արտադրանք, որը 3,8%-ով ավելի է, քան 2011 թ. (25 314 տ), հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
ԱՐՄԵՆԱԼ գործարանն առաջին անգամ թողարկել է  26 հազար տոննայից ավելի արտադրանք
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (մտնում է ալյումինի աշխարհում խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ ընկերության  կազմի մեջ) թողարկել է 26 264 տոննա արտադրանք, որը 3,8%-ով ավելի է, քան 2011 թ. (25 314 տ), հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Սպառողներին առաքվել է 26 312 տոննա ալյումինի փայլաթիթեղ (աճը` 4,8%): Ձեռնարկությունը բեռնել է շուրջ 1800 արտահանման պատվերներ, որը 2,7% ավելի է, քան 2011 թ.: Հաշվետու տարվա արդյունքներով մեկ աշխատողին բաժին ընկնող արտադրանքն աճել է 5,5%, իսկ պատրաստի արտադրանքի  թողարկման գործակիցն աճել է գրեթե 1 տոկոսով:

Ինչպես վկայում է Հայաստանի խոշորագույն ընկերությունների հաշվետվությունների վերլուծությունը, որ կատարվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից, ԱՐՄԵՆԱԼ-ը հաստատուն մտնում է առավել բարեխիղճ հարկատուների և արդյունավետ արտահանողների թվի մեջ: 2012 թ. գործարանը պետբյուջե  մուծել է 1 մլրդ 641 մլն դրամ` ապահովելով այս ցուցանիշի աճը գրեթե 15%, իսկ սոցիալական ապահովության հանրապետական հիմնադրամին վճարել է 274,2 մլն դրամ (+ 6%):

Արտադրական ցուցանիշների աճն ուղեկցվում է աշխատավարձի բարձրացումով` շնորհիվ աշխատանքի վարձատրության կառուցվածքի կատարելագործման: Ներկայումս ԱՐՄԵՆԱԼ-ում աշխատում է շուրջ 700 մարդ, որոնց ամսական աշխատավարձը 2012 թ. կազմում էր 260 հազար դրամից ավելի, ինչը 10%-ով գերազանցում է 2011 թվականի  համանման ցուցանիշը և գրեթե 2,2 անգամ բարձր է հայաստանյան միջին աշխատավարձից:

Գնահատելով գործարանի աշխատանքը, ՌՈՒՍԱԼ-ի փաթեթավորման բիզնեսի գծով տնօրեն Սերգեյ Գորյաչևն ասել է, որ ԱՐՄԵՆԱԼ-ում այսօր գործարկվում են մի շարք նախագծեր ծախսածածկման հարմար ժամկետներով, որոնք միտված են  արդյունավետության բարձրացմանը, արտադրողականության մեծացմանը և առկա սարքավորումների հնարավորությունների ընդլայնմանը:

«Դրանց իրագործումը թույլ կտա գործարանին հասնել տարեկան 30-31 հազար տոննա արտադրանքի մակարդակին հիմնականում ներքին հնարավորությունների հաշվին»,– Գորյաչևի խոսքը մեջբերվում է հաղորդագրության մեջ։

²ðغܲÈ-Á ëï»ÕÍí»É ¿ ºñ¨³ÝáõÙ 2000Ã. Ù³ÛÇëÇÝ ø³Ý³ù»éÇ ³ÉÛáõÙÇÝÇ •áñͳñ³ÝÇ ÑÇÙùÇ íñ³, ³ÛÝ Ð³Û³ëï³ÝÇ Ëáßáñ³•áõÛÝ ³ñï³¹ñ³Ï³Ý Ó»éݳñÏáõÃÛáõÝÝ»ñÇó ¿, ÎáíϳëáõÙ ¨ λÝïñáÝ³Ï³Ý ²ëdzÛáõÙ ÷³ÛɳÃÇûÕÇ ÙÇ³Ï ³ñï³¹ñáÕÁ: ê²Ú²Ü²È, §àõñ³Éëϳ۳ ýáÉ•³¦, §ê³Û³Ýëϳ۳ ýáÉ•³¦ Ó»éݳñÏáõÃÛáõÝÝ»ñÇ Ñ»ï ϳ½ÙáõÙ ¿ ՌՈՒՍԱԼ ÁÝÏ»ñáõÃÛ³Ý ÷³Ã»Ã³íáñÙ³Ý ¹ÇíǽÇáÝÁ: –0–