Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Արտաքին լուսավորություն է ապահովվել Երևանի գրեթե տասը փողոցներում ընթացիկ տարում. քաղաքապետարան

17.07.2013, 16:25
Երևանի` այս տարի մեկնարկած զարգացման ծրագրերի շրջանակներում մայրաքաղաքի 9 փողոցներում արդեն ավարտվել է արտաքին լուսավորության համակարգի արդիականացման ու լուսավորությամբ ապահովելու գործընթացը, ևս 5-ում՝ աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են:
Արտաքին լուսավորություն է ապահովվել Երևանի գրեթե տասը փողոցներում ընթացիկ տարում. քաղաքապետարան
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /ԱՌԿԱ/. Երևանի` այս տարի մեկնարկած զարգացման ծրագրերի շրջանակներում մայրաքաղաքի 9 փողոցներում արդեն ավարտվել է արտաքին լուսավորության համակարգի արդիականացման ու լուսավորությամբ ապահովելու գործընթացը, ևս 5-ում՝ աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են:

«Հավասարաչափ զարգացման հայեցակարգի համաձայն` փողոցների արտաքին լուսավորման ապահովման աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում»,– ասվում է քաղաքապետարանի կայքում։

Զարգացման տարեկան ծրագրից բացի, լրացուցիչ ծրագրով ևս 27 բակային տարածքներ են ապահովվել արտաքին լուսավորությամբ: Նույն ծրագրերով լրացուցիչ լուսավորվել է նաև երկրորդական 6 փողոց:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը, Երևանի գլխավոր և երկրորդական փողոցների մեծ մասն արդեն լուսավորված է, լուսավորման ցանցի վերականգնումը շարունակվում է հիմնականում նրբանցքներում և բակերում։

Երևանի փողոցների արտաքին լուսավորման ցանցը կազմում է 1337 կմ։ Նախորդ տարվա համեմատ դրա երկարությունն ավելացել է 111 կմ–ով։ -0-