Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

Աշխատանքի նախարարը խոստանում է մոտ ապագայում բարելավել սոցիալական ծառայությունների որակը. նախարար

28.09.2012, 19:08
Սոցիալական ծառայությունների ինտեգրված համակարգի ներդրման շնորհիվ ՀՀ քաղաքացիները մոտ ապագայում կզգան սոցիալական ծառայությունների որակի բարելավումը, ուրբաթ ԱԺ–ում 2011թ.–ի պետբյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
Աշխատանքի նախարարը խոստանում է մոտ ապագայում բարելավել սոցիալական ծառայությունների որակը. նախարար
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սոցիալական ծառայությունների ինտեգրված համակարգի ներդրման շնորհիվ ՀՀ քաղաքացիները մոտ ապագայում կզգան սոցիալական ծառայությունների որակի բարելավումը, ուրբաթ ԱԺ–ում 2011թ.–ի պետբյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։

ՀՀ կառավարությունը 2010թ.–ի դեկտեմբերի 23–ին ինտեգրված սոցիալական ծառայությունների միասնական համակարգի հայեցակարգ է հաստատել, որի ներմուծման շնորհիվ բոլոր սոցիալական ծառայությունները բնակչությանը կտրամդրեն «մեկ պատուհան»-ի սկզբունքով։

Հայեցակարգի համաձայն, մինչև ընթացիկ տարվա ավարտը Հայաստանում տասնհինգ ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոն կստեղծվի։

«Երևի դժվար է նշել մի երկիր, որտեղ լիովին գոհ են սոցիալական քաղաքականությունից։ Կարող եմ միայն ասել, որ մեր երկրի քաղաքացիների դժգոհությունների հիմնական մասը կապված է սոցիալական ծառայությունների հատկացման ցածր որակի հետ»,– ասաց նա։

Այդ կապակցությամբ նախարարը նշեց, որ այդ համակարգի ներդրումը հանրապետության սոցիալական ոլորտում շրջադարձային փուլ կդառնա։

Ներկայացնելով 2011թ.–ի նախարարության աշխատանքի վերաբերյալ տվյալները՝ Ասատրյանը տեղեկացրեց, որ 2011թ.–ի հունվարի 1–ի դրությամբ, Հայաստանի թոշակառուների թիվը կազմել է 509 հազար, իսկ կենսաթոշակի միջին չափը 2011թ.–ին կազմել է 27 հազար 163 դրամ։

Բացի այդ, ըստ նրա, նախորդ տարի անապահով ընտանիքներին նպաստների վճարման ծրագրի շահառու են դարձել 91 575 անապահով ընտանիքներ, իսկ անհետաձգելի օգնության ծրագրի` 10 349 ընտանիք, ընտանեկան նպաստի միջին չափը կազմել է 26 850 դրամ ($1 – 405, 39 դրամ)։—0—