Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը փետրվարին կազմել է մոտ 174,4 հազար դրամ. ԱՎԾ կանխատեսում

03.04.2015, 15:47
Նախնական կանխատեսումների համաձայն` Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2015 թ.–ի փետրվարին կազմել է 174 450 դրամ (365 դոլար կամ 23 385 ռուբլի), ինչը 0,7 տոկոսով պակաս է նախորդ տարվա դեկտեմբերի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը փետրվարին կազմել է մոտ 174,4 հազար դրամ. ԱՎԾ կանխատեսում
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Նախնական կանխատեսումների համաձայն` Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2015 թ.–ի փետրվարին կազմել է 174 450 դրամ (365 դոլար կամ 23 385 ռուբլի), ինչը 0,7 տոկոսով պակաս է նախորդ տարվա դեկտեմբերի ցուցանիշից, հաղորդում է ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ 2015 թ.–ի հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը երկրում կազմել է 173 217 դրամ, ինչը մոտ 19,8 տոկոսով պակաս է 2014 թ.–ի դեկտեմբերի ցուցանիշից և 11,1 տոկոսով ավել է 2014 թ.–ի հունվարի ցուցանիշից։

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2015 թ.–ի հունվարին գրանցվել է Սյունիքի մարզում` մոտ 205,2 հազար դրամ, ամենացածր աշխատավարձը` Արագածոտնի մարզում` մոտ 121,5 հազար դրամ։ Երևանում միջին ամսական անվանական աշխատավարձը հունվարին կազմել է մոտ 186,4 հազար դրամ։

Միաժամանակ հունվարին ամենաբարձր աշխատավարձեր են գրանցվել , լեռնահանքային արդյունաբերության ոլորտում` 347,3 հազար դրամ, ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում` մոտ 345,7 հազար դրամ և տեղեկատվության ու կապի ոլորտում` 330,2 հազար դրամ։

Ամենացածր վարձատրվող ոլորտներն են կրթության ոլորտը` 113,1 հազար այլ դրամ, գյուղատնտեսության, անտառային տնտեսության և ձկնաբուծության ոլորտները` 115,4 հազար դրամ, այլ ծառայությունների ոլորտը`115,5 հազար դրամ, բնակության կազմակերպման և հանրային սննդի ոլորտը` 122,3 հազար դրամ, մշակույթի, ժամանցի և հանգստի ոլորտները` 124,1 հազար դրամ ($1 – 472,37 դրամ)։–0–