Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի հարակից տարածքում էկո-տաղավարներ են բացվել
05.06.2015,
18:40
ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը հունիսի 4-ին Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի հարակից տարածքում մասնակցել է էկո-տաղավարների բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին նշված է ԼՂՀ կառավարության ֆեյսբուքյան էջում
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը հունիսի 4-ին Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի հարակից տարածքում մասնակցել է էկո-տաղավարների բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին նշված է ԼՂՀ կառավարության ֆեյսբուքյան էջում
Նոր տաղավարների բացումը նպատակ ունի նպաստել ԼՂՀ Խնձրիստան, Պատարա և Աստղաշեն համայնքներում էկոգյուղի համար ընդունելի գործունեության զարգացմանը:
Ծրագիրը իրականացվել է «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն», «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա», «Էկոգյուղ» և «Համաշխարհային անկախ երիտասարդական միավորում» ՀԿ-ների համագործակցությամբ, որոնք Արցախում իրականացնում են էկոգյուղի մոդելի նախագիծ:-0-