Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
0

Հայաստանից մեկ տարվա ընթացքում ավելի քան 20 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել

18.11.2014, 19:23
Այսօրվա դրությամբ Հայաստանից մոտ 20600 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11700 տոննայի դիմաց, հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը։
Հայաստանից մեկ տարվա ընթացքում ավելի քան 20 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Այսօրվա դրությամբ Հայաստանից մոտ 20600 հազար տոննա կարտոֆիլ է արտահանվել` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11700 տոննայի դիմաց, հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը։

«Բացի այդ, 2013 թվականի համեմատ 850 հեկտարով ավելացել են կարտոֆիլի ցանքատարածությունները։ Կարտոֆիլի լավագույն բերքը Գեղարքունիքի մարզում է ստացվել, Արարատի և Արմավիրի մարզերում վաղահաս կարտոֆիլի բերք է ստացվել։ Միաժամանակ, Շիրակի մարզում կարտոֆիլի բերքի ծավալները 2014 թվականին նախորդ տարվա համեմատ նվազել են, ինչը բացատրվում է եղանակային պայմաններով և կարկուտով»,– ասաց Գալստյանը երեքշաբթի մամուլի ասուլիսում։

Գյուղատնտեսության նախարարության տվյալով` կարտոֆիլի բերքը 2014 թվականին կազմել է 691.4 հազար տոննա 2013 թվականի 660.5 հազար տոննայի դիմաց։

Գալստյանի խոսքով` կարտոֆիլի գնագոյացմանը մեկ տարում ազդել են մի քանի գործոններ։ Բացի արտահանման ծավալների ավելացումից, նա նշեց նաև այդ բանջարեղենի պահանջարկի ավելացումը։

Ըստ նրա` վերջին մի քանի օրերին շուկայում նկատվում է կարտոֆիլի գների նվազում 20-30 դրամով։

Այս պահին Երևանում կարտոֆիլն արժե միջինը 210-230 դրամ։ -0-