Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Ավելի քան 1 հազ. հա մակերեսով անտառ կտնկվի Սևանա լճի մերձակայքում

15.11.2012, 17:15
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի որոշում ընդունեց Սևանա լճի մեևձակայքում 1113 հեկտար մակերեսով առնատային զանգված տնկելու վերաբերյալ:
Ավելի քան 1 հազ. հա մակերեսով անտառ կտնկվի Սևանա լճի մերձակայքում
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի որոշում ընդունեց Սևանա լճի մեևձակայքում 1113 հեկտար մակերեսով առնատային զանգված տնկելու վերաբերյալ:

«Առաջարկվում է 1113 հեկտար տարածքում անտառ տնկել, ինչպես նաև վերականգնել խորհրդային տարիներին գործող Մարտունու տնկարանը»,- ասաց Հայաստանի բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը:

Ըստ նրա` 661 հա մակերեսով անտառատունկ կիրականացվի «Սևան» ազգային պարկի տարածքում, մնացածը՝ լճի հարակից 9 համայնքների տարածքում:

Փոխնախարարը պարզաբանեց, որ անտառատունկի անհրաժեշտությունն առաջացել է լճի մակարդակը մինչև 1903,5 մետր բարձրացնելու մտադրության հետ, ինչի կապակցությամբ ենթադրվում է մերձափնյա մոտ 4 հազ. հա մակերեսի վրա ծառահատում իրականացնել:

«Անտառներն էական նշանակություն ունեն այդ տարածաշրջանի համար: Եվ այդ անտառատունկը որոշակիորեն կփոխհատուցի ծառահատումները»,- ասաց Պապյանը:

Սևանա լիճը Եվրոպայի և Ասիայի ամենաբարձր և մեծ լեռնային լճերից մեկն է, գտնվում է Հայկական բարձրավանդակի սրտում՝ 1914 մ բարձրության վրա։ Երկարությամբ՝ հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք, լիճը ձգվում է ավելի քան 70 կմ, իսկ նրա ջրային հայելու մակերեսը հասնում է գրեթե 1500 քառակուսի մետրի։ Սևանա լիճը  խմելու ջրի միակ խոշոր երաշխավորված աղբյուրն է Հայաստանում և խոշորագույնը ողջ Կովկասում: Մինչև 2030թ.-ը լճի մակարադակը կբարձրացվի մինչև օպտիմալ 1903,5 մետրի։--0—