Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Ավելի քան 900 հազ. ուղևոր է տեղափոխվել «Զվարթնոց» օդանավակայանով 2012 թ.–ի հունվար–հուլիսին

15.08.2012, 16:45
Ավելի քան 900 հազ. ուղևոր և 6611 տոննա բեռ է տեղափոխվել հայկական «Զվարթնոց» օդանավակայանով 2012 թ.–ի հունվար–հուլիսին, ասվում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կայքում։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Ավելի քան 900 հազ. ուղևոր և 6611 տոննա բեռ է տեղափոխվել հայկական «Զվարթնոց» օդանավակայանով 2012 թ.–ի հունվար–հուլիսին, ասվում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կայքում։

Հաշվետու ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով երկիր է ժամանել 432 117 հազար մարդ, մեկնել է 472 955 հազար մարդ, միաժամանակ` ներկրվել է 3044 տոննա, և արտահանվել 3567 տոննա բեռ։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ուղևորափոխադրումների ծավալը կազմել է ավելի քան 852.345 հազար, իսկ բեռնափոխադրումների ծավալը` 5011 տոննա։

Հաղորդագրությունում ասվում է նաև, որ նշված ժամանակահատվածում ուղևորափոխադրումների ծավալը «Շիրակ» օդանավակայանով կազմել է ավելի քան 39 021 մարդ, իսկ բեռնափոխադրումներինը` 29.5 տոննա։

«Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն շահագործում է «Զվարթնոց» օդանավակայանը՝ համատեղ շահագործման  պայամանագրի համաձայն, որը հայկական կառավարությունը կնքել էր 2001-ին։

Ձեռնարկության սեփականատերն է Նյու Յորքի հոլդինգային ձեռնարկությունը, որի արժեթղթերի 100%-ը պատկանում է Արգենտինայի քաղաքացի հայազգի Էդուարդո Էռնեկյանին։--0--