Ավիափոխադրումների բարձր սակագները խոչընդոտում են Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը
19.04.2013,
13:46
Հայաստանում ավիափոխադրումների սակագները բարձր են, իսկ ուղիղ չվերթերի սակավաթիվ լինելը լրացուցիչ անհարմարություններ է ստեղծում, ինչը խոչընդոտում է Հայաստանի զբոսաշրջության և զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, կարծում է Հայաստանում ԱՄՆ–ի դեսպան Ջոն Հեֆերնը։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ավիափոխադրումների սակագները բարձր են, իսկ ուղիղ չվերթերի սակավաթիվ լինելը լրացուցիչ անհարմարություններ է ստեղծում, ինչը խոչընդոտում է Հայաստանի զբոսաշրջության և զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, կարծում է Հայաստանում ԱՄՆ–ի դեսպան Ջոն Հեֆերնը։
Եվրոպական երեք խոշոր ավիափոխադրողներ 2012 թվականին դադարեցրել են թռիչքները Հայաստանի մայրաքաղաք։ Չվերթեր իրականացնելուց հրաժարվել են` "British Airways"–ը, լեհական «LOT - Polish Airlines»–ը և լատվիական "Air Baltic"–ը։
«Ավիացիոն ոլորտի բարձր գները, մրցակցության բացակայությունը Հայաստանի զբոսաշրջության զարգացման խոչընդոտն են։ Եթե դեպի Հայաստան մի քանի տրանսպորտային միջոցի փոփոխությունով ժամանող զբոսաշրջիկը պետք է իր չվերթին 15 ժամ սպասի որևէ օդանավակայանում, ապա նա այստեղ պարզապես չի գա»,– ուրբաթ ասաց դեսպանը «Եվրոպական օրենսդրության ներդաշնակեցումն ու հիմնական դրույթները զբոսաշրջության և ճանապարհորդությունների ոլորտում. Հայաստանի դասեր» երկօրյա միջազգային համաժողովի ժամանակ։
Հեֆերնն ընդգծեց, որ ԱՄՆ–ի կառավարությունը պատրաստ է օժանդակել Հայաստանի կառավարությանն օդային սահմանների ազատականացման ճանապարհին, քանի որ ԱՄՆ–ն և USAID–ն կարևորում են Հայաստանում զբոսաշրջության զարգացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը հատկապես հանրապետության մարզերում, զբոսաշրջիկների ծանոթացումը Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությանը։
«ԱՄՆ–ի շահերը ոչ թե այն են, որ հայկական շուկա դուրս գան ամերիկացի ավիափոխադրողները, այլ այն, որ զարգանա Հայաստանի տնտեսությունը` հօգուտ ժողովրդի»,– ավելացրեց նա։
Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանն ուշադրություն դարձրեց այն փաստին, որ տարբեր տեսակի ծառայությունների գները պետք է դիտարկել ոչ թե առանձին, այլ փաթեթում։
«Օրինակ, հայկական հյուրանոցների գները 10-15 տոկոսով ցածր են Վրաստանի նույն կարգի հյուրանոցների գներից։ Այդ պատճառով պետք է հաշվի առնել, որ ընդհանուր գումարը, որ ծախսում է զբոսաշրջիկը, ձևավորվում է ոչ միայն ավիատոմսի հաշվին»,– նշեց նա։
Ինչպես ավելի վաղ նշել էր Հայաստանի տուրիստական գործակալների միության փոխնախագահ Եղիշե Թանաշյանը, ավիաընկերությունների` Հայաստան կատարվող չվերթերից հրաժարվելու պատճառ են դարձել «Զվարթնոց» օդանավակայանի բարձր գները, ինչպես նաև օդային տարածքի գերբեռնվածությունը։ Ըստ նրա` Արևելյան Եվրոպայից դեպի Հայաստան ավիատոմսերի գները վերջին մի քանի տարիներին աճել են 20-25 տոկոսով։
Միաժամանակ, ինչպես ավելի վաղ հայտնել էին Հայաստանի քաղաքական ավիացիայի գլխավոր վարչությունից, կառավարությունը բանակցություններ է վարում ավիաընկերությունների հետ տոմսերի գների նվազեցման ուղղությամբ։
«Եվրոպական օրենսդրության ներդաշնակեցումն ու հիմնական դրույթները զբոսաշրջության և ճանապարհորդությունների ոլորտում. Հայաստանի դասեր» երկօրյա միջազգային համաժողովի կազմակերպիչներ են ԱՄՆ–ի միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների և շուկայի մրցունակության զարգացման ծրագիրը (EDMC / USAID), Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը, «Զբոսաշրջության և ճանապարհորդությունների իրավական ապահովման բնագավառում մասնագիտացող իրավաբանների միջազգային ֆորում» միջազգային կազմակերպությունը (IFTTA)։
Համաժողովին մասնակցելու համար մայրաքաղաք է ժամանել IFTTA–ի նախագահ Մայքլ Վուկոշիցը, առաջատար իրավաբաններ աշխարհի 28 երկրներից, այդ թվում` Ավստրիայից, Բելգիայից, Բրազիլիայից, Ֆինլանդիայից, Վրաստանից, Գերմանիայից, Իռլանդիայից, Իսրայելից, Իտալիայից, Մալթայից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ–ից։ Միջազգային փորձագետները համաժողովի ընթացքում կքննարկեն ոլորտի զարգացման հեռանկարները, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի խնդիրները, մրցակցությունը, վեճերի այլընտրանքային լուծման հարցեր, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներդաշնակեցման ուղիները` եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխան։-0-