Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 13, շաբաթ
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում ավիատոմսերի գներն ապրիլին նվազել են գրեթե 16%. էկոնոմիկայի նախարար

16.06.2015, 17:55
Հայաստանում ավիատոմսերի գներն այս տարվա ապրիլին, 2014 թ.–ի դեկտեմբերի համեմատ, նվազել են գրեթե 16 տոկոսով, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը երեքշաբթի ՀՀ ԱԺ–ում ելույթի ժամանակ։
Հայաստանում ավիատոմսերի գներն ապրիլին նվազել են գրեթե 16%. էկոնոմիկայի նախարար
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ավիատոմսերի գներն այս տարվա ապրիլին, 2014 թ.–ի դեկտեմբերի համեմատ, նվազել են գրեթե 16 տոկոսով, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը երեքշաբթի ՀՀ ԱԺ–ում ելույթի ժամանակ։

«Ավիափոխադրումների հաճախականությունը 2015 թ.–ի ապրիլի դրությամբ, 2014 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 13 տոկոսով, իսկ ուղևորների հոսքն ավելացել է 6 տոկոսով։ Ինչ վերաբերում է ավիատոմսերին, ապա նույն ժամանակահատվածում դրանց գինը նվազել է 14 տոկոսով, իսկ եթե 2015 թ.–ի ապրիլին գրանցված գները համեմատենք 2015 թ.–ի դեկտեմբերի գների հետ, ապա գների նվազումը կազմել է 15,9 տոկոս», – ասաց Ճշմարիտյանը։  

Նրա խոսքերով` Հայաստանում այսօր թռիչքներ է իրականացնում 24 ավիաընկերություն, որոնցից ութը ռուսական են։

Նա նշեց, որ LOT լեհական ընկերությունը 6 ամսով դադարեցրել է չվերթները դեպի Հայաստան, սակայն 2016 թ.–ի հունվարից կվերսկսի դրանք։ –0–