Рейтинг@Mail.ru
USD
391.83
EUR
425.02
RUB
4.665
GEL
141.07
2025 թ. մարտի 25, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Ավստրիացի գործարարները շահագրգռված են Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ. Ավստրիայի ԱԳՆ ղեկավար

08.09.2014, 16:00
Ավստրիացի գործարարները շահագրգռված են Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, երկուշաբթի ասաց Ավստրիայի  արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը Երևանում  իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում։
Ավստրիացի գործարարները շահագրգռված են Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ. Ավստրիայի ԱԳՆ ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ավստրիացի գործարարները շահագրգռված են Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, երկուշաբթի ասաց Ավստրիայի  արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը Երևանում  իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում։
 
Ավստրիայի արտաքին գործերի, Եվրոպայի և Ավստրիայի ինտեգրման նախարար Սեբաստիան Կուրցը պաշտոնական այցով սեպտեմբերի 8-9–ին Հայաստանում է հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հրավերով։

«Ինձ համար պաշտոնավարման առաջին տարում կարևոր էր այցելել Հայաստան, որը հետաքրքիր է մի քանի ասպեկտներով` քաղաքական, տնտեսական և առևտրային»,– ասաց Կուրցը։

Նա նշեց, որ երկրների միջև տնտեսական կապերի զարգացման լայն հնարավորություններ կան, և ավստրիացի գործարարները լուրջ հետաքրքրություն են հայտնում, ինչի մասին վկայում է ներկայացուցչական պատվիրակությունը, որի կազմում են Ավստրիայի առևտրաարդյունաբերական պալատի և Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները։

Ինչպես նշեց դիվանագետը, Ավստրիան համագործակցության լուրջ հեռանկարներ ունի, ինչի կապակցությամբ Հայաստան կատարած իր այցի շրջանակում Երևանում կբացվի Զարգացման ավստրիական գործակալության գրասենյակը, որը թույլ կտա ակտիվացնել երկկողմ տնտեսական կապերը։

Հայաստանյան իր այցի շրջանակում Կուրցը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր։ -0-