Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 13, կիրակի
եղանակը
Երևանում
+28

«Ավտոմոբիլային բումը» Հայաստանի պետբյուջեին հավելյալ 58 մլրդ. դրամ է բերել

13.01.2020, 16:35
«Ավտոմոբիլային բում». 2019-ին Հայաստան է ներկրվել 189 հազ. ավտոմեքենա. Անանյան
«Ավտոմոբիլային բումը» Հայաստանի պետբյուջեին հավելյալ 58 մլրդ. դրամ է բերել

ԵՐԵՎԱՆ. 13 հունվարի./ԱՌԿԱ/. 2019 թ-ին Հայաստան է ներկրվել 189 հազ. ավտոմեքենա, նախորդ տարի եղել է 64 հազ.: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Մեքենաների գծով գանձումները կազմել են շուրջ 95 միլիարդ կամ նախորդ տարվա համեմատ 58 միլիարդով ավել»,- ասաց նա:

Ընդ որում Անանյանը նշեց, որ Գյումրիի ավտոմաքսատունը հասցրել է սպասարկել բոլոր հաճախորդներին մինչև Նոր տարին:

«Դեկտեմբերի 27-ից վարչապետի հանձնարարականով մենք մաքսակետը 24-ժամյա էինք դարձրել, և այդ ռեժիմը դեկտեմբերի 31-ի 22:00-22:30-ը հանվել է, քանի որ մեքենաներ չէին մնացել»,- ասաց նա:

 Եվս 4700 տրանսպորտային միջոցի համար ՊԵԿ-ն ընդունել է նախնական հայտարարագիր, որ հունվարին ցածր մաքսատուրքերով մաքսազերծի դեկտեմբերի վերջին օրերին երկիր բերված մեքենաների մի մասը:
Ըստ ՊԵԿ նախագահի՝ 2020թ․ արդեն նման քանակի ներհոսք չի լինի, որովհետև բիզնես տրամաբանության համատեքստում դա խելամիտ քայլ չի դիտարկվի:-0-