Էլեկտրացանցերի ղեկավարին տեղեկացրել են, թե էլեկտրաէներգիայի թանկացման հարցի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի ՀՀԿ–ն
02.06.2015,
19:20
«Հայաստանի էլեկտրացանցերի» գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին տեղեկացրել են, թե էլեկտրաէներգիայի թանկացման հարցի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի ՀՀԿ–ն, երեքշաբթի անցկացված խորհրդակցությունից հետո ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. «Հայաստանի էլեկտրացանցերի» գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին տեղեկացրել են, թե էլեկտրաէներգիայի թանկացման հարցի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի ՀՀԿ–ն, երեքշաբթի անցկացված խորհրդակցությունից հետո ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
ՀՀԿ–ի խորհրդակցությանը, որին հրավիրված էր նաև Էլեկտրացանցերի ղեկավար Բիբինը, մասնակցում էին ՀՀԿ խմբակցության անդամները, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը։
«Խորհրդակցության բոլոր մասնակիցներն արտահայտեցին իրենց կարծիքը։ Կարծում եմ, որ Բիբինն ու նրա թիմը պետք է եզրահանգումներ անեն, գնան և մտածեն։ Կսպասենք ՀԾԿՀ–ի նիստին։ Իսկ մինչ այդ նախատեսվում է լսումներ կազմակերպել, որոնց կմասնակցեն քաղաքական ուժերը, երկուշաբթի կրկին կանցկացնեն խմբակցության նիստն ու կամփոփենք արդյունքները», – ասաց Բաղդասարյանը։
Նրա խոսքով` էլեկտրաէներգիայի թանկացման կապակցությամբ մտահոգությունն օբյեկտիվ պատճառներ ունի։ «ՀԾԿՀ–ի մասնագետները համաձայն չեն ներկայացված սակագնի հետ։ Նրանք ուսումնասիրում են փաստարկները։ Հանձնաժողովը որոշումը կընդունի օբյեկտիվ փաստարկների հիման վրա։ Իսկ նախօրոք չեմ կարող ասել` կթանկանա էլեկտրաէներգիան, թե ոչ», – ընդգծեց Բաղդասարյանը։
Բիբինն իր հերթին հրաժարվեց պատասխանել լրագրողների բազմաթիվ հարցերին` նշելով, որ քննարկման ժամանակ «ոչինչ չի որոշվել»։
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ–ն մայիսի 8–ին ՀԾԿՀ ներկայացրեց սպառողների համար 17,08 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտ, ըստ որի` առաջարկվում է ցերեկային սակագինը (7:00-23:00) ներկա 41,85 դրամի փոխարեն դարձնել 58,93 դրամ, իսկ գիշերային սակագինը (с 23:00 до 7:00)` 31,85 դրամից դարձնել 48,93 դրամ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ–ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որի գործունեության հիմնական ուղղությունն է բաշխել էլեկտրաէներգիան Հայաստանի սպառողներին, այդ թվում բնակչությանը (1 դոլարը` 478,05 դրամ)։–0–