Рейтинг@Mail.ru
USD
379.08
EUR
443.26
RUB
4.9886
GEL
140.82
2026 թ. հունվարի 22, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Այս տարի Հայաստանում ցորենի աննախադեպ բերք է հավաքվել. նախարար

17.09.2013, 18:14
Այս տարի Հայաստանում ցորենի աննախադեպ բերք է հաջողվել հավաքել, երեքշաբթի խորհրդարանական լսումների ժամանակ ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
Այս տարի Հայաստանում ցորենի աննախադեպ բերք է հավաքվել. նախարար
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Այս տարի Հայաստանում ցորենի աննախադեպ բերք է հաջողվել հավաքել, երեքշաբթի խորհրդարանական լսումների ժամանակ ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

«Եթե նախորդ տարի հանրապետության մասշտաբով մենք մեկ հեկտարի հաշվով 27,6 ցենտներ ենք հավաքել, ապա այս տարի նույնատիպ ծավալը կազմել է 32 ցենտներ», – ասել է նա։

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով` տարվա արդյունքով Հայաստանում ակնկալվում է 305–310 հազար տոննա ցորենի բերք։ Միաժամանակ Հայաստանում ցորենի արտադրության ծավալը 2012 թ.–ին կազմել է շուրջ 240 հազար տոննա։

Կանխատեսման համաձայն` հանրապետությունում ակնկալվում է 530–537 հազար տոննա հատիկայինների բերք։–0–