Բացառապես գյուղատնտեսական կոոպերացիային անցնելը բացասաբար կազդի Հայաստանի ագրարային ոլորտի վրա
04.11.2014,
15:57
Բացառապես գյուղատնտեսական կոոպերացիային անցնելը բացասաբար կազդի ագրարային ոլորտի վրա, կարծում է Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Բացառապես գյուղատնտեսական կոոպերացիային անցնելը բացասաբար կազդի ագրարային ոլորտի վրա, կարծում է Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
«Ես անձամբ պատրաստ եմ աջակցել ցանկացած արտադրողի: Եթե մենք ձգտենք միայն կոոպերացիա ստեղծել, ապա բացասաբար կազդի գյուղատնտեսության վրա», - երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բերբերյանը:
Նրա խոսքով՝ պետության գործընկերը պետք է լինի այն ֆերմերը, ով գյուղատնտեսական արտադրանք է արտադրում, և կարևոր չէ՝ կլինի կոոպերացիա, մասնավոր, կոլեկտիվ արտադրություն, թե ինչ-որ ուրիշ բան:
Բերբերյանն ընդգծեց, որ կոոպերացիայի ստեղծմանը զուգահեռ պետք է ընդունվի օրենք, որը կկարգավորի գյուղատնտեսական արտադրողների և դրանց միավորող կազմակերպությունների գործունեությունը:
«Եթե երկրում չլինի իրավական կարգավորում, ապա հաջորդ տարի գոյություն ունեցող կոոպերացիաների կեսը կփակվի»,- կարծում է նա:
Այս պահին Հայաստանում գործում է ֆերմերներին միավորող մոտ 90 կոոպերատիվ:
Ավելի վաղ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարել է, որ գյուղատնտեսական կոոպերացիայի ստեղծումը նրա գլխավորած գերատեսչության հիմնական խնդիրն է:-0-