ՌԴ–ում «ռիսկի գոտում» գտնվող հայ միգրանտների նկատմամբ սահմանափակումներ չեն կիրառվի մինչև Հայաստանի ՄՄ մտնելը
25.04.2014,
19:41
Ռուսաստանում գտնվող հայ միգրանտների նկատմամբ, ովքեր խախտել են միգրացիոն օրենսդրությունը և գտնվում են ռիսկի գոտում, սահմանափակումներ չեն կիրառվի մինչև Հայաստանի ՄՄ մտնելը, տեղեկացրել է ՀՀ ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ով ուրբաթ հայտարարել է, որ հեռանում է ԱԱԽ քարտուղարի պաշտոնից։
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանում գտնվող հայ միգրանտների նկատմամբ, ովքեր խախտել են միգրացիոն օրենսդրությունը և գտնվում են ռիսկի գոտում, սահմանափակումներ չեն կիրառվի մինչև Հայաստանի ՄՄ մտնելը, տեղեկացրել է ՀՀ ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ով ուրբաթ հայտարարել է, որ հեռանում է ԱԱԽ քարտուղարի պաշտոնից։
Բաղդասարյանի խոսքերով` Մոսկվա կատարած իր այցի ընթացքում փաստաթուղթ է ստորագրվել, որը մի քանի գործողություններ է ներառում, մասնավորապես` Հայաստանի քաղաքացիների համար այլևս արհեստականորեն դժվարություններ չեն ստեղծվի։
Ապրիլի 8–ին ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի` Մոսկվա կատարած այցի արդյունքում Հայաստանի և Ռուսաստանի միգրացիոն ծառայությունները փաստաթուղթ ստորագրեցին, որով կկարգավորվեն ՌԴ–ում հայ միգրանտների գտնվելու և աշխատանքային գործունեության հարցերը։
«Այո, ՌԴ–ում ընդունված օրենք կա, սակայն կա միջազգային պայմանագիր, որն ունի ավելի մեծ իրավական ուժ, քան օրենքները, և մենք պայմանավորվել ենք, որ «ռիսկի գոտում» գտնվող քաղաքացիների նկատմամբ սահմանափակումներ չեն կիրառվի քանի դեռ Հայաստանը Մաքսային միության անդամ չէ», – ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բաղդասարյանը։
Նա ավելացրել է, որ Մաքսային միությանն անդամակցելը անդամ–երկրների քաղաքացիների համար նախատեսում է բոլորովին այլ միգրացիոն կարգավորում։
Բաղդասարյանը նշել է, որ այժմ Հայաստանի մոտ 60 քաղաքացիների համար արգելված է մուտքը ՌԴ, մոտ 210 հազար մարդ գտնվում է «ռիսկի գոտում» և խախտել է ՌԴ–ում գտնվելու ժամկետները, և Ռուսաստանից դուրս գալու դեպքում նրանք խնդիրներ կունենան։ Եվս 500 հազար մարդ երրորդ իրավախախտման դեպքում կարող է զրկվել Ռուսաստան մտնելու իրավունքից։
ՀՀ ԱԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևին այս հարցի շուրջ իր նամակին օպերատիվ կերպով արձագանքելու համար։
2014 թվականի հունվարի 1–ից ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն` առանց վիզայի Ռուսաստան ժամանած միգրանտները, ինչպես և նախկինում, կարող են երկրում գտնվել 90 օրվա, սակայն ժամանակավոր կացության ժամկետը չի կարող գերազանցել 90 օրը` յուրաքանչյուր 180 օր ժամկետի ընթացքում։ --0--