#ՄԻԳՐԱՆՏ
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեմանԵՏՄ–ին անդամակցությունը Հայաստանի աշխատանքային միգրանտներին թույլ կտա տարեկան մոտ 15 մլն դոլար խնայել
2015 թվականի հունվարի 2–ից Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ դարձած Հայաստանի քաղաքացիներն այժմ փաստացի աշխատանքի իրավունքով հավասարեցվել են Ռուսաստանի քաղաքացիներին։ Ի՞նչ առավելություններ կստանան աշխատանքային միգրանտները Միությանը Հայաստանի անդամակցությունից, ինչպե՞ս կլուծվեն միգրացիոն «սև» ցուցակներում հայտնված մեր հայրենակիցների խնդիրները և շատ այլ հարցերի «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատասխանել է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։Մոտ 3500 աշխատանքային միգրանտներ դիմել են Հայաստանի ՊՄԾ` ՌԴ մուտքի արգելքը հանելու հարցում օժանդակություն ստանալու համար
Այսօր Հայաստանի պետական միգրացիոն ծառայության դիտարկման փուլում են մոտ 3500 քաղաքացիների հայտարարություններ, որոնց նախորդ տարի մերժել են աշխատանքի նպատակով մուտք գործել ՌԴ, ասաց Հայաստանի պետական միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը։Ռուսաստանը նախընտրող հայ միգրանտները պետք է ծանոթ լինեն Ռուսաստանում տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններին. միգրացիոն ծառայություն
Ռուսաստանը նախընտրող հայ միգրանտները պետք է ծանոթ լինեն Ռուսաստանում տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններին, երեքշաբթի ասաց Հայաստանի պետական միգրացիոն ծառայության միգրացիոն քաղաքականության բաժնի պետ Մարիա Ալավերդյանը։ՀՀ քաղաքացիները 2015 թ.–ի հունվարի 1–ից կկարողանան աշխատել Ռուսաստանում միայն պատենտի հիման վրա. թերթ
2015 թ.–ի հունվարի 1–ից Ռուսաստանը հրաժարվում է միգրանտների համար քվոտավորումից, Ռուսաստանի տարածք առանց վիզայի մուտքի ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիները կարող են աշխատել միայն պատենտի հիման վրա ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց մոտ, գրում է «Գոլոս Արմենիի» թերթը` հղում անելով ԴՄԾ–ի օտարերկրյա քաղաքացիների հետ աշխատանքի կազմակերպման դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Տեմրյակովիչին։Ռուսաստանը սեպտեմբերի 1–ից կսկսի միգրանտների թեստավորումը
Ռուսաստանում ամեն ինչ պատրաստ է, որպեսզի սեպտեմբերի 1-ից սկսի ՌԴ–ում ժամանակավոր բնակություն հաստատելու կամ աշխատանքի թույլտվություն ստանալու ցանկություն ունեցող միգրանտների թեստավորումը, հայտնել է կրթության նախարարի տեղակալ Վենիամին Կագանովը, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։Հայաստանը կվավերացնի Ռուսաստանի հետ երկու երկրների տարածքում քաղաքացիների գտնվելու մասին համաձայնագիրը մինչև օգոստոսի 10–ը
Հայաստանը կվավերացնի Ռուսաստանի հետ երկու երկրների տարածքում քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիրը մինչև օգոստոսի 10–ը, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի տարածքային կառավարման նախարարության Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը։Հայաստանն ու Ռուսաստանը կդյուրացնեն քաղաքացիների և աշխատանքային միգրանտների փոխայցելությունները
Հայաստանն ու Ռուսաստանը կդյուրացնեն քաղաքացիների և աշխատանքային միգրանտների փոխայցելությունները, հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:Հայաստանն ու Ռուսաստանը ՌԴ տարածքում հայ միգրանտների կացության և աշխատանքի դյուրացման համաձայնագրերի նախագծեր կմշակեն
Հայաստանն ու Ռուսաստանը սեղմ ժամկետներում ՌԴ տարածքում հայ միգրանտների կացության և աշխատանքի դյուրացման համաձայնագրերի նախագծեր կմշակեն և կներկայացնեն դրանք վավերացմանը ներպետական ընթացակարգերով։ՌԴ–ում «ռիսկի գոտում» գտնվող հայ միգրանտների նկատմամբ սահմանափակումներ չեն կիրառվի մինչև Հայաստանի ՄՄ մտնելը
Ռուսաստանում գտնվող հայ միգրանտների նկատմամբ, ովքեր խախտել են միգրացիոն օրենսդրությունը և գտնվում են ռիսկի գոտում, սահմանափակումներ չեն կիրառվի մինչև Հայաստանի ՄՄ մտնելը, տեղեկացրել է ՀՀ ԱԱԽ քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ով ուրբաթ հայտարարել է, որ հեռանում է ԱԱԽ քարտուղարի պաշտոնից։Ռուսաստանն իր տարածքում առանց վիզա մուտքի իրավունք ունեցող երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիների համար գտնվելու նոր կանոններ է սահմանել
Ռուսաստանն իր տարածքում առանց վիզա մուտքի իրավունք ունեցող երկրների, այդ թվում Հայաստանի քաղաքացիների համար գտնվելու նոր կանոններ է սահմանել, հայտնեցին Հայաստանի տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայությունից։ԵՄ. «Նպաստներ կստանան աշխատանք գտնելու հնարավորություն ունեցող միգրանտները»
Եվրամիության երկրներում ապրելու և սոցիալական վճարներ ստանալու իրավունքը ԵՄ այլ պետություններից միգրանտների կողմից կախված կլինեն աշխատանքի որոնման իրենց հաջողություններից, հայտնել է զբաղվածության, սոցիալական հարցերի և սոցիալական ինտեգրման քաղաքականության հարցերի եվրահանձնակատար Լասլո Անդորը, հաղորդում է РБК–ն` վկայակոչելով Deutsche Welle–ին։Հայաստանը միացել է միգրանտների իրավունքների պաշտպանության կոնվենցիային
Ամերիկայի միացյալ նահանգներում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում Հայաստանի անունից ստորագրեց «Միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիան», հայտնում է հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։Աշխատանքը կորցնելուց հետո 5 օրվա ընթացքում միգրանտներին կստիպեն հեռանալ Ռուսաստանից
Հնարավոր է`Ռուսաստանում օրինական աշխատող օտարերկրացիներին պարտադրեն լքել երկիրը աշխատանքը ավարտելուց կամ այն կորցնելուց հետո` հինգ օրվա ընթացքում։ «Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքում համապատասխան ուղղումների նախագիծն արդեն ներկայացվել է Պետդումային` «Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության մի խումբ պատգամավորների կողմից։Նորություններ 1 - 20 of 21
First | Prev. | 1 2 | Next | Last