Հայաստանը միացել է միգրանտների իրավունքների պաշտպանության կոնվենցիային

Հայաստանը միացել է միգրանտների իրավունքների պաշտպանության կոնվենցիային

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  Ամերիկայի միացյալ նահանգներում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում Հայաստանի անունից ստորագրեց «Միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիան», հայտնում է հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։  

Նույն օրը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահության շրջանակներում Նյու–Յորքում տեղի ունեցավ ՍՏԾՀ անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որը վարում էր կազմակերպությունը նախագահող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման նպատակով՝ Սևծովյան տնտեսական համագործակցության տնտեսական նոր օրակարգի 2013-2015թթ. Գործողությունների ծրագրի իրականացմանը, կազմակերպության արդյունավետության և տեսանելիության բարձրացմանը, Հայաստանի նախագահության շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին առնչվող հարցեր։

Հանդիպման մասնակիցները անդրադարձան նաև հոկտեմբերի 4-ին Երևանում կայանալիք տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով բարձրաստիճան հանդիպման նախապատրաստական աշխատանքներին։

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը Հայաստանին է անցել այս տարվա հունիսի 21–ին` Օդեսայում ՍԾՏՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի ժամանակ։ Հայաստանը կնախագահի Կազմակերպությունում մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31–ը։
-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:58 27.09.2013




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×