Շվեդիան մտադիր է արտաքսել տասնյակ հազարավոր միգրանտների

Շվեդիան մտադիր է արտաքսել տասնյակ հազարավոր միգրանտների

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի. /ԱՌԿԱ – Նովոստի-Արմենիա/.  Շվեդիայի ներքին գործերի նախարար Անդերս Իգեմանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները մտադիր են արտաքսել փախստականի կարգավիճակի հավակնող մոտ 80 հազար մարդու, ում մերժել են կարգավիճակ տրամադրել:

Ինչպես հայտնում է Ինտերֆաքսը, հղում անելով BBC-ին, նախարարի խոսքով, արտաքսման համար վարձել են չարթերային ավիաչվերթեր, և այդ գործողությունը մի քանի տարի կպահանջի:

2015 թվականին 163 հազար մարդ ապաստան է խնդրել Շվեդիայից: Այս պահին դիտարկվել է 58800 դիմում, դրանց 55% տոկոսը բավարարվել է:

Հունվարի սկզբին Շվեդիան փաստաթղթերի ժամանակավոր ստուգում է սահմանել Դանիայի հետ սահմանում: Այժմ ավտոբուսներով, գնացքներով և նավերով հարավից բոլոր ժամանողները չեն կարող Շվեդիա մուտք գործել առանց համապատասխան թույլտվությունների:

Կառավարության մի շարք անդամներ ենթադրում են, որ մարդկանց մեծ ներհոսքը կարճ ժամանակահատվածում կարող է ազգային անվտանգության և հասարակական կարգի սպառնալիք դառնալ:

Իրավապաշտպաններն իրենց կողմից մտավախություն ունեն, որ Ստոկհոլմը համր է դառնում փախստականների ճիչերի նկատմամբ:


Երկրի իշխանությունների տվյալներով աճում է Շվեդիայում առանց մեծահասակների ուղեկցության գտնվող երեխաների թիվը, և դա զգալիորեն ավելացնում է սոցիալական ծառայությունների բեռը:

Ինչպես նշում են միգրացիոն գերատեսչությունում, միայն նախորդ տարի թագավորություն է ժամանել 33 հազար անչափահաս: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

12:48 28.01.2016




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×