Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 20, կիրակի
եղանակը
Երևանում
+33

Թրամփը հայտարարել է Իրանի և Իսրայելի միջև հրադադարի մեկնարկի մասին

24.06.2025, 11:35
Թրամփը հունիսի 24-ի գիշերը հայտարարել է, որ կողմերը համաձայնության են եկել փուլային հրադադարի վերաբերյալ այն բանից հետո, երբ Իրանն ու Իսրայելը կավարտեն ավելի վաղ սկսված ռազմական գործողությունները
Թրամփը հայտարարել է Իրանի և Իսրայելի միջև հրադադարի մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի․/ԱՌԿԱ/․ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։

«Խնդրում եմ՝ մի խախտեք այն։ Դոնալդ Թրամփ, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ», — գրել է նա։

Ինչպես հաղորդում է РБК-ն, իրանական Press TV հեռուստաալիքը հունիսի 24-ի առավոտյան հայտնել է հրադադարի ռեժիմի մեկնարկի մասին։ Միևնույն ժամանակ, Իսրայելը հաղորդել է, որ հունիսի 24-ի առավոտից Իրանն արդեն վեց անգամ բալիստիկ հրթիռ է արձակել երկրի ուղղությամբ։

Թրամփը հունիսի 24-ի գիշերը հայտարարել է, որ կողմերը համաձայնության են եկել փուլային հրադադարի վերաբերյալ այն բանից հետո, երբ Իրանն ու Իսրայելը կավարտեն ավելի վաղ սկսված ռազմական գործողությունները։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ 24 ժամ անց կսկսվի «12-օրյա պատերազմի պաշտոնական դադարը»։

Իրանը նախօրեին երեկոյան հարված է հասցրել Կատարում գտնվող Ալ Ուդեյդ ամերիկյան ռազմաբազային՝ դա անվանելով արձագանք ԱՄՆ-ի «սարսափելի ռազմական ագրեսիային»՝ Իրանի երեք միջուկային օբյեկտների (Իսֆահանում, Ֆորդոյում և Նաթանզում) վրա հարձակման համար։ ԱՄՆ նախագահը նշել է, որ Իրանը նախազգուշացրել էր հարձակման մասին և Իրանի գործողությունները անվանել է «շատ թույլ»։