Рейтинг@Mail.ru
USD
368.62
EUR
432.76
RUB
4.9787
GEL
137.73
2026 թ. մայիսի 12, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

ՎԶԵԲ-ը նպատակաուղղված է աջակցել Հայաստանին առավել կայուն զարգացման հասնելու գործում

Այսօր, 18:13
ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի համագործակցության հաջորդ փուլն ուղղված կլինի ազդեցության խորացմանն առավել կայուն, ներառական և հաստատուն զարգացման հասնելու գործում
ՎԶԵԲ-ը նպատակաուղղված է աջակցել Հայաստանին առավել կայուն զարգացման հասնելու գործում

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. ՎԶԵԲ-ի հետ Հայաստանի համագործակցության հաջորդ փուլն ուղղված կլինի ազդեցության խորացմանը և երկրին աջակցելուն ոչ միայն աճի ապահովման, այլև առավել կայուն, ներառական և հաստատուն զարգացման հասնելու գործում։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի և Կովկասի հարցերով բանկի գործադիր տնօրեն Էլիզաբեթա Ֆալչետտին:

Նրա խոսքով՝ փոխգործակցության կենտրոնական ուղղություններից մեկը կմնա տարածաշրջանային կապակցվածությունը, քանի որ Հայաստանը ձգտում է ամրապնդել իր դերը տարածաշրջանային առևտրի և ինտեգրման գործընթացներում։

«Մենք կենտրոնանալու ենք տրանսպորտային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքներում ներդրումների խթանման վրա՝ երկրի դիմակայունությունն ու դիրքերը ավելի լայն տարածաշրջանային միջանցքներում ամրապնդելու նպատակով»,-ասել է նա։

Ֆալչետտին նշել է, որ ջրամատակարարումը շարունակում է մնալ հիմնական առաջնահերթությունների շարքում, միևնույն ժամանակ աճում է ուշադրությունը կանաչ և կայուն քաղաքային զարգացման խթանման հանդեպ՝ հատկապես համայնքային ներդրումների միջոցով։ 

«Կայուն ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ՝ մենք առանձնահատուկ կարևորում ենք ներառական և մրցունակ մասնավոր հատվածի զարգացումը, այդ թվում՝ կանանց, երիտասարդների, փախստականների և ընդունող համայնքների նպատակային աջակցությունը»,-պարզաբանել է նա։

Դրան զուգահեռ, ինչպես նշել է Ֆալչետտին, կշարունակեն աջակցել այն բարեփոխումներին, որոնք ընդլայնում են կապիտալի շուկաները, բարելավում կառավարումը և նպաստում ավելի կանխատեսելի ու թափանցիկ գործարար միջավայրի ձևավորմանը։

ՎԶԵԲ-ը Հայաստանի առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից է: Այսօրվա դրությամբ ֆինանսավորման ծավալը գերազանցել է 3 միլիարդ եվրոն՝ 245 նախագծերի շրջանակում, ընդ որում միջոցների ավելի քան 85%-ն ուղղվել է մասնավոր հատվածին:

Հարցազրույցի ամբողջական տարբերակին կարելի է ծանոթանալ հղումով: