Рейтинг@Mail.ru
USD
368.62
EUR
432.76
RUB
4.9787
GEL
137.73
2026 թ. մայիսի 12, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

ՎԶԵԲ-ը ենթակառուցվածքները և էներգետիկ անվտանգությունը համարում է Հայաստանի տնտեսության կայունության հիմնական գործոններից մեկը

Այսօր, 17:29
Հայաստանի տնտեսական կայունությունը հիմնված է մի քանի առանցքային գործոնների վրա, հայտարարել է Թուրքիայի և Կովկասի հարցերով բանկի գործադիր տնօրեն Էլիզաբեթա Ֆալչետին
ՎԶԵԲ-ը ենթակառուցվածքները և էներգետիկ անվտանգությունը համարում է Հայաստանի տնտեսության կայունության հիմնական գործոններից մեկը

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական կայունությունը հիմնված է մի քանի առանցքային գործոնների վրա, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի և Կովկասի հարցերով բանկի գործադիր տնօրեն Էլիզաբեթա Ֆալչետտին:

Գործոնների թվում նա նշել է կայուն ենթակառուցվածքները և էներգետիկ անվտանգությունը, դիվերսիֆիկացված արտահանումը և շուկաները, ուժեղ և բարձր կապիտալացված ֆինանսական հաստատությունները, մրցունակ և նորարար փոքր ու միջին ձեռնարկությունները, մարդկային կապիտալը և ներառականությունը, ներառյալ փախստականների աջակցությունը:

«Հայաստանի մասնավոր հատվածն արդեն դրսևորել է բարձր հարմարվողականություն, և բարեփոխումների շարունակական ընթացքը վճռորոշ կլինի դիմակայունության պահպանման տեսանկյունից»,-ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ՎԶԵԲ-ը համադրում պետական նախաձեռնություններին աջակցությունը և մասնավոր հատվածի զարգացման խթանումը, Ֆալչետին նշել է, որ բանկի մոդելը հիմնված է փոխլրացման սկզբունքի վրա:

«Մենք աջակցում ենք կառավարություններին այն ոլորտներում, որտեղ պետական ներդրումները կամ բարեփոխումները էականորեն նպաստում են մասնավոր հատվածի զարգացմանը, օրինակ՝ ենթակառուցվածքների, կարգավորող դաշտի կամ շուկայական ինստիտուտների ոլորտներում։ Միաժամանակ, մեր ֆինանսավորման մեծ մասը տրամադրվում է մասնավոր ձեռնարկություններին՝ հաճախ գործընկեր բանկերի միջոցով»,-պարզաբանել է նա։

Գործադիր տնօրենը հավելել է, որ այս հավասարակշռված մոտեցումը երաշխավորում է, որ պետության միջամտությունները կխթանեն մասնավոր ներդրումները, այլ ոչ թե կսահմանափակեն դրանք, և որ բարեփոխումներն ու ֆինանսավորումը կզարգանան զուգահեռաբար։

Հարցազրույցի ամբողջական տարբերակին կարելի է ծանոթանալ հղումով։