Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ. Էկոնոմիկայի նախարարություն
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. Ի պատասխան վերջին շրջանում հաճախ հնչող հարցերի և մտահոգությունների՝ Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսուհետ «Վայլդբերրիզ» էլեկտրոնային առևտրային հարթակի միջոցով Հայաստանում (նաև ԵԱՏՄ-ում) արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ, որը ձեռք բերելու համար կարող եք դիմել ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ (https://armcci.am):
Գերատեսչությունը ներկայացրել է անհրաժեշտ մյուս փաստաթղթերի ցանկը.
1️․ Հայաստանում (նաև ԵԱՏՄ-ում) արտադրված ապրանքների համար՝
Սերտիֆիկացման ենթակա ապրանքների դեպքում՝
— համապատասխանության սերտիֆիկատ,
— որակի հայտարարագիր։
Վերոնշյալ փաստաթղթերի ստացման համար դիմել համապատասխան սերտիֆիկացման մարմիններին՝
https://armnab.am/CertificationBodyList։
Այլ ապրանքների դեպքում՝
— ծագման սերտիֆիկատ, որը ձեռք բերելու համար կարող եք դիմել ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատ։
— կամ ցանկացած այլ փաստաթուղթ, որը թույլ կտա հաստատել ապրանքի ծագումը, այդ թվում՝ հաշիվ-ապրանքագիր (invoice), լուսանկարներ, օգտագործման հրահանգ, ապրանքի նկարագրություն կամ այլ հիմնավորող փաստաթղթեր, որոնք կհաստատեն, որ ապրանքը արտադրվել է Հայաստանում կամ ԵԱՏՄ անդամ երկրներում։
2․ ԵԱՏՄ-ից դուրս արտադրված ապրանքների համար՝
— մաքսային հայտարարագիր։
Փաստաթղթերի հետ կապված հարցերի դեպքում դիմել «Վայլդբերրիզ»-ի տեխնիկական սպասարկման կենտրոն՝ վաճառողների պորտալի միջոցով (https://forms.gle/dCcZpSK1zTtgX6BV7 ) կամ թողնել կոնտակտային հեռախոսահամար հետևյալ հղմամբ՝
Հետադարձ կապի ձևաթուղթ՝
https://docs.google.com/.../1FAIpQLSenqylVppuJhJ.../viewform։
Նշվում է, որ անհրաժեշտ է նախապես սկսել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը, որպեսզի ներդրված համակարգի շրջանակում գործընթացը կազմակերպվի հնարավորինս սահուն, ճիշտ և առանց ուշացումների։