Ապրիլին Հայաստան զբոսաշրջային այցելություններն աճել են շուրջ 39,6%-ով՝ գերազանցելով 170 000-ը
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․/ԱՌԿԱ/․ 2026 թ․-ի ապրիլին Հայաստան է այցելել 172 705 զբոսաշրջիկ՝ 2025 թ․-ի ապրիլի 123 705-ի համեմատ. աճը կազմել է 39,6%։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։
Գերատեսչության տվյալներով՝ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստան է այցելել 625 843 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 510 446-ի համեմատ. աճը կազմել է 22,6%։
Ընդ որում, 4 ամիսների ընթացքում Հայաստան ամենաշատ զբոսաշրջիկներ են ժամանել Ռուսաստանից՝ 245 178 (զբոսաշրջիկների ընդհանուր թվի 36%-ը), ինչպես նաև Վրաստանից՝ 93 123 (14%) և Իրանից՝ 48 450 (7%)։
Մայիսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Հայաստանում զբոսաշրջային բումի և ապրիլին զբոսաշրջային հոսքի 39% աճի մասին։
Ողջ 2025 թ․-ի ընթացքում արձանագրվել էր ավելի քան 2,26 մլն զբոսաշրջային այցելություն՝ նախորդ տարվա 2,21 մլն-ի համեմատ (աճը՝ 2,5%)։