Հայաստանն ընդգրկվել է առաջին կիսամյակում Վրաստան այցելությունների թվով առաջատար երկրների լավագույն եռյակում
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ քաղաքացիները 2026 թ.-ի հունվար-հունիսին շուրջ 360 հազար այցելություն են կատարել Վրաստան՝ զբաղեցնելով երրորդ տեղը երկրի օտարերկրյա այցելուների շարքում։ Այս մասին են վկայում Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության տվյալները։
Վրաստան այցելությունների թվով առաջատար են դարձել Ռուսաստանի քաղաքացիները, որոնք առաջին կիսամյակում կատարել են 610,8 հազար ուղևորություն։ Երկրորդ տեղում Թուրքիայի քաղաքացիներն են՝ 525,4 հազար այցելությամբ։
Առաջատար հնգյակում ընդգրկվել են նաև Իսրայելը (146,6 հազար այցելություն) և Ադրբեջանը (133,3 հազար)։ Հաջորդում են Ուկրաինան (69,5 հազար) և Ղազախստանը (66,5 հազար)։
Ընդհանուր առմամբ, 2026 թ.-ի առաջին վեց ամիսներին օտարերկրյա քաղաքացիները Վրաստան են այցելել ավելի քան 3 միլիոն անգամ, ինչը 3,3%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ բոլոր միջազգային այցելությունների 83,1%-ը կազմել են զբոսաշրջային ուղևորությունները, որոնք նախատեսում են առնվազն մեկ գիշերակաց երկրում։