10 հայկական ընկերություն ներկայացնում է իր արտադրանքը «Bar Convent Berlin» միջազգային ցուցահանդեսում
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հոկտեմբերի 12–14-ը Բեռլինում ընթացող «Bar Convent Berlin» (BCB) բարային և ալկոհոլային արդյունաբերության միջազգային ցուցահանդեսում Հայաստանն արդեն երկրորդ տարին անընդմեջ ներկայանում է միասնական ազգային տաղավարով, հայնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
Այս տարի տաղավարում իրենց արտադրանքն ու ծառայություններն են ներկայացնում 10 հայկական ընկերություն, որը մասնագիտացված է գինու, թունդ ալկոհոլային խմիչքների արտադրության և բարային ոլորտի ծառայությունների մատուցման մեջ:
Մասնակցության նպատակն է հայկական արտադրանքը միջազգային մասնագետներին ու գնորդներին ներկայացնելը և նոր գործարար կապեր հաստատելը։
Ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի տաղավար են այցելել Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:
Այցի ընթացքում քննարկվել են Հայաստանի արտադրողների միջազգային ընդլայնման, համագործակցության հնարավոր ուղիներն ու զարգացման նոր առաջարկները: