ԵԽԽՎ–ն հավանություն է տվել անօրինական միգրանտների փոխադրողների դեմ պայքարի բանաձևին
Բանաձևում ասվում է, որ «միջազգային գործակցությունը և հետախուզական տվյալների փոխանակումը հատուկ դեր են խաղում միգրանտների անօրինական փոխադրման հետ կապ ունեցող հանցավոր խմբավորումների գործողությունների դեմ արդյունավետ պայքարի ապահովման հարցում»։
«Անհրաժեշտ է նոր և գլոբալ նշանակություն կրող քայլեր ձեռնարկել, որոնք թույլ կտան հարված հասցնել այդպիսի խմբավորումների գործողությունների բոլոր տնտեսական և ֆինանսական ասպեկտներին, մասնավորապես, համացանցով փողի լվացման և պետծառայողների կաշառման հարցում»,– ասվում է ԵԽԽՎ բանաձևում։
Եվրոխայի խորհրդում կարծում են, որ պետք է ջանքեր գործադրել հանցավոր խմբավորումների գործունեությունը հետագայում ռիսկային և ոչ եկամտաբեր համարվի։
Այս կապակցությամբ ԵԽ անդամ երկրները կոչ են արել վավերացնել և գործով ապացուցել անդրազգային հանցավորության և ֆինանսական միջոցների լվացման դեմ պայքարին վերաբերող ՄԱԿ–ի և ԵԽ զանազան կոնվենցիաների դրույթները։
«Ձեռնահաս մարմինները պետք է օրինական հնարավորություն ունենան հանցավոր փոխադրումների համար կիրառվող նյութական օբյեկտները ձերբակալելու, առգրավելու և զննելու համար։ Նրանք պետք է նաև բանակցությունների և նամակագրության հասանելիության լայն հնարավորություն ունենան»,– ասվում է ԵԽԽՎ–ի բանաձևում։ -0-