Рейтинг@Mail.ru
USD
396.41
EUR
409.45
RUB
4.0918
GEL
142.69
2025 թ. փետրվարի 11, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

ՄՄ–ին միանալու գործընթացի շրջանակում բացառությունների ցուցակի շուրջ բանակցությունները առնվազն մեկ ամիս էլ կշարունակվեն. նախարար

13.03.2014, 12:01
Մաքսային միությանը միանալու գործընթացի շրջանակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ բացառությունների ցուցակի շուրջ բանակցություններն առնվազն մեկ ամիս էլ կշարունակվեն, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։
ՄՄ–ին միանալու գործընթացի շրջանակում բացառությունների ցուցակի շուրջ  բանակցությունները առնվազն մեկ ամիս էլ կշարունակվեն. նախարար
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Մաքսային միությանը միանալու գործընթացի շրջանակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ բացառությունների ցուցակի շուրջ բանակցություններն առնվազն մեկ ամիս էլ կշարունակվեն, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։

«Բանակցություններն ընթանում են նորմալ հունով, բայց կոնկրետ արդյունքներ դեռ չկան»,– ասաց Ավանեսյանը։

Հայաստանը Մաքսային միությանը միանալու գործընթացի շրջանակում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դիտարկմանը 900 ապրանքից բաղկացած բացառությունների նախնական ցուցակ է ներկայացրել, որոնց նկատմամբ արտոնյալ մաքսատուրքեր են կիրառվելու։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3–ին կայացած բանակցությունից հետո հայտարարվել է, որ Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացին։ Մաքսային միությանը Հայաստանի միացման «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում, Եվրասիական ինտեգրացիոն միության նիստում։

Հայաստանի կառավարությունը «ճանապարհային քարտեզը» հրապարակել է փետրվարի 3–ին։ -0-