Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-2

Բանջարաբոստանային մշակաբույսերը Հայաստանում կարող են թանկանալ մինչև 100%–ով. փորձագետ

21.05.2013, 14:21
Բանջարաբոստանային մշակաբույսերը հայկական շուկայում կարող են թանկանալ մինչև 100 տոկոսով` հանրապետության տարածքում տեղացած կարկուտի հետևանքով, կարծում է Հայաստանի Ագրարա–գյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը։

Բանջարաբոստանային մշակաբույսերը Հայաստանում կարող են թանկանալ մինչև 100%–ով. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. Բանջարաբոստանային մշակաբույսերը հայկական շուկայում կարող են թանկանալ մինչև 100 տոկոսով` հանրապետության տարածքում տեղացած կարկուտի հետևանքով, կարծում է Հայաստանի Ագրարա–գյուղացիական միավորման ղեկավար Հրաչ Բերբերյանը։

Նախորդ շաբաթ տեղացած ուժեղ կարկուտը վնասել է Արագածոտնի և Արմավիրի մարզերի գյուղատնտեսական ցանքատարածությունները։

«Կարծում եմ, որ նախևառաջ կբարձրանան լոլիկի, տաքդեղի և սմբուկի գները»,– ասաց Բերբերյանը։

Ըստ նրա` նաև կթանկանա միգն ու խաղողը։ «Մրգի և խաղողի գինը կարող է բարձրանալ 20 տոկոսով»,– հայտնեց փորձագետը։

Նա ավելացրեց նաև, որ հասցված վնասի պատճառով գյուղացիական արտադրանքի արտահանման ծավալն այս տարի նույնպես կկրճատվի։

Ուժեղ կարկուտի հետ կապված հանրապետությունում ստեղծված իրավիճակը քննարկվել է նախորդ չորեքշաբթի Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած խորհրդակցության ընթացքում։

Կառավարության ղեկավարի հանձնարարությամբ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որը կքննարկի հակակարկտային կայանների խնդիրը և կառավարությանը կներկայացնի համապատասխան առաջարկություններ՝ դրանց արդյունավետ գործարկման համար: -0-