Հայկական բանկերի` Բազել-III-ի սկզբունքներին անցումը ավարտին է մոտենում. ԿԲ
27.03.2014,
15:44
Հայկական բանկերի` Բազել-III-ի սկզբունքներին անցումը գտնվում է վերջնական փուլում, «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասաց ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Հայկական բանկերի` Բազել-III-ի սկզբունքներին անցումը գտնվում է վերջնական փուլում, «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասաց ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը։
«Հանրապետությունում սկսվել է դեռևս 2011 թվականին: Մեր կողմից արդեն պատրաստվել եւ շրջանառության մեջ են դրվել կապիտալի նկատմամբ նոր պահանջները, որոնց շուրջ բազմաթիվ քննարկումներ են իրականացվել ԿԲ-ի, Հայաստանի բանկերի միության եւ բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ: Կարելի է ասել, որ նախագծի ընդունման գործընթացն արդեն վերջնական փուլում է գտնվում>,- ասաց նա:
Նրա խոսքերով` Բազել 3-ով չի նախատեսվում բանկերի նորմատիվային կապիտալի չափի փոփոխություն (8%), ինչը նաև կպահպանվի մեր դեպքում (12%): Միևնույն ժամանակ, կապիտալի կառուցվածքի և որակի բարելավման նպատակով սահմանվում են ավելի խիստ պահանջներ:
Որպես կապտալի մասով հիմնական նորություն` նա նշեց Բազելի կողմից առաջարկվող երկու նոր` կապիտալի պահպանման եւ կապիտալի հակացիկլիկ բուֆերներն են: «Սրանց հիմնական նպատակն է մի կողմից բանկի համար ապահովել լրացուցիչ կապիտալ` հնարավոր կորուստները կլանելու համար, մյուս կողմից` սահմանափակել վարկավորման ծավալները տնտեսական վերելքի շրջանում, իսկ տնտեսության անկման պարագայում ընձեռել լրացուցիչ վարկավորման հնարավորություն»,- նշեց ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետը։
Աբրահամյանը հայտարարեց, որ ՀՀ բանկային համակարգը 2013 թվականի վերջին ապահովել է կապիտալացվածության և իրացվելիության բավարար մակարդակ:
2013 թվականի վերջի դրությամբ կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը կազմել է 16.7% (պահանջվող նվազագույն սահմանաչափը 12%): ՀՀ կենտրոնական բանկը Բազել II համաձայնագրի համեմատ սահմանել է կապիտալի տարրերի և կապիտալի համարժեքության ավելի խիստ պահանջներ, ինչը այսօր հնարավորություն է տալիս սահուն անցում կատարել Բազել III համաձայնագրի կապիտալի բաղադրիչին: 2013 թվականի վերջի դրությամբ ընդհանուր և ընթացիկ իրացվելիության նորմատիվային ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 29% և 142% (պահանջվող նվազագույն սահմանաչափերը՝ համապատասխանաբար 15% և 60%): Այսինքն՝ ՀՀ բանկային համակարգում իրացվելիության մակարդակը ավելին, քան բավարար է, ինչը կարող է դյուրինացնել անցումը իրացվելիության նոր ստանդարտներին: 2013 թվականի վերջի դրությամբ բանկային համակարգի ընդհանուր կապիտալի և ակտիվների հարաբերակցությունը (լևերիջի ցուցանիշ) կազմում է մոտ 16% (ինչը զգալիորեն գերազանցում է ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների բանկային համակարգերի նույն ցուցանիշը), ինչը ավելի քան 4 անգամ գերազանցում է Բազել 3-ով պահանջվող նվազագույն 3% սահմանաչափը:
«Մեր կողմից տարբեր ուսումնասիրություններ և հետազոտություններ են իրականացվել` գնահատելու Բազել III–ի ներդրման ազդեցությունը: Արդյունքները ցույց են տալիս, որ ներդրումը էական ազդեցություն չի ունենա ՀՀ բանկերի վրա, ինչպես կապիտալի պահանջների պահպանման, այնպես էլ վարկավորման ծավալների առումով: Մեր բանկային համակարգը, մյուս երկրների համեմատ, առավել պատրաստ է Բազել III–ի ներդրմանը, քանի որ մենք ի սկզբանե որդեգրել ենք առավել արդյունավետ կարգավորման մեխանիզմներ», - ասաց Աբրահամյանը։
Բազել III–ը Բանկային վերահսկողության բազելյան կոմիտեի փաստաթուղթն է, որը հաստատվել է 2010–2011թթ.–ին և ընդգրկում է բանկային կարգավորման բնագավառի մեթոդական հանձնարարականներ։ Բազելյան համաձայնագրի երրորդ մասը մշակվել է ի պատասխան ֆինանսական կարգավորման թերությունների, որոնք բացահայտվել էին 2000–ական թվականների ֆինանսական ճգնաժամին։ Բազել III–ն ուժեղացնում է բանկի կապիտալի նկատմամբ պահանջները և լիկվիդայնության ուղղությամբ նոր նորմատիվ պահանջներ է ներդնում։ Բազել III համաձայնագրի գլխավոր նպատակն է բանկային գործում ռիսկերի կառավարման որակի բարձրացումը, ինչն իր հերթին պետք է ամրապնդի ֆինանսական համակարգի կայունությունն ընդհանրապես։ --0--