Рейтинг@Mail.ru
USD
396.56
EUR
411.39
RUB
4.2196
GEL
141.1
2025 թ. փետրվարի 13, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

«Բավրա» մաքսակետի պետը և բրոքերական ընկերության տնօրենը ձերբակալվել են կաշառակերության կասկածանքով

26.05.2017, 11:19
Նախօրեին ձերբակալվել են մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:

«Բավրա» մաքսակետի պետը և բրոքերական ընկերության տնօրենը ձերբակալվել են կաշառակերության կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./ԱՌԿԱ/. Նախօրեին ձերբակալվել են մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը և ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել մի շարք կազմակերպությունների տնօրենների և աշխատակիցների կողմից կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առևտրային կաշառք ստանալու դեպքի առթիվ։

Ինչպես հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը, պարզվել է, որ մի շարք կազմակերպությունների տնօրեններ և աշխատակիցներ, ֆիզիկական անձինք, առևտրային կազմակերպություն հանդիսացող մաքսային միջնորդական /բրոքերական/ ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի աշխատակիցների միջնորդությամբ համաձայնության գալով ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձանց հետ, իրենց օգտին գործողություններ կատարելու՝ ՀՀ օրենքով սահմանված մաքսային արժեքից ավելի ցածր սակագնով մաքսազերծելու, ապրանքների արտահանման համար օրենքով սահմանված արժեքից ավելի ցածր սակագնով վճարում կատարելու համար, անձամբ և միջնորդների միջոցով տվել են, իսկ ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնատար անձինք ստացել են կաշառք:

Ստացված տվյալների հիման վրա ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առևտրային կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Քրեական գործով կատարվում են անհետաձգելի բազմածավալ քննչական գործողություններ: 

Նախաքննությունը շարունակվում է: -0-